Փաշինյանը հայտնել է, թե ով կնշանակվի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

20.11.2024, 12:03
Փաշինյանը հայտնեց, ով կնշանակվի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում
Փաշինյանը հայտնել է, թե ով կնշանակվի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար կնշանակվի Դավիթ Խուդաթյանը։

«Սիրելի հայրենակիցներ, Դավիթ Խուդաթյանը, որ ներկայումս Արմավիրի մարզպետն է, կնշանակվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար», – գրել է Փաշինյանը։

Նոյեմբերի 18–ին Գնել Սանոսյանը հրաժարական է տվել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից։