Փաշինյանը հարգել է 2016թ.–ի ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակը (ՎԻԴԵՈ)

02.04.2020, 10:31
Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի առավոտյան այցելել է «Եռաբլուր» և հարգել է 2016թ.–ի ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակը
Փաշինյանը հարգել է 2016թ.–ի ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի առավոտյան հարգել է 2016թ.–ի ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակը։ 

Փաշինյանը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» պանթեոն և ծաղկեպսակ դրել։

2016թ.–ի ապրիլի 2–5–ն ադրբեջական ԶՈւ–ն ակտիվ ռազմական գործողություններ է վարել` գնդակոծելով Արցախի դիրքերն ու բնակավայրերը շփման գծի գրեթե ողջ երկայնքով։ Արցախի պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի ագրեսիվ գործողությունները, ինչի հետևանքով ադրբեջանական կողմը կրել է լուրջ մարդկային և տեխնիկական կորուստներ։–0–