438.87
4.39
404.41
0
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը «հարամ» է արել Սեյրան Սարոյանի ծնունդը. ԶԼՄ

10:19
05 Սեպտեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի 3-ին Մարտունու Արծվանիստ համայնքի պապական տանը, որի բակում նաև մատուռ կա, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը փորձել է նշել ծննդյան 52-ամյակը, գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Նիկոլ Փաշինյանը, ով այս օրերին արձակուրդում է, անհայտ աղբյուրներից իմացել է այդ մասին և ուղևորվել Արծվանիստի եկեղեցի։ Իբր պատահաբար ճանապարհին ավտոմեքենաներ տեսնելով և լսելով քեֆ-ուրախության ձայներ՝ ահազանգել է մարզի ոստիկանապետին, վերջինս էլ շքախմբով եկել է վարչապետի հանձնարարականը կատարելու։ Ծննդյան միջոցառումը դադարեցվել է, ոստիկանները սկսել են ստուգել՝ խնջույքի մասնակիցները պահպանե՞լ են պարետի սահմանած կանոնները՝ հեռավորություն, քանակ և այլն։ «Դեպքի վայրում» հավաքվել է Արծվանիստի ողջ բնակչությունը։

«Մեկն ասաց, որ հյուրերի թիվը չի գերազանցել 50-ը։ Ներկա է եղել նաևեկեղեցու սպասավորը։ Մեզ ասացին, որ Փաշինյանն անձամբ զանգահարել է Մայր Աթոռ և վեհափառին հորդորել՝ կարգի հրավիրել եկեղեցու սպասավորներին։ Արարողոււթյանը մասնակցել են նաև երգիչ Ալիկ և Արա Ավետիսյան եղբայրները, գեներալի ազգական Սարոն։ Ոստիկանների այցից հետո գեներալի ինքնազգացողությունն ու տրամադրությունը վատացել են, և նա տուն է գնացել», – գրում է թերթը։

Թերթի տեղեկություններով, Սարոյանի օգնական Գևորգ Ստեփանյանը թերթին հայտնել է, որ ինքը՝ որպես Սարոյանների ընտանիքի բարեկամ, նույնպես մասնակցել է արարողությանը, որ այն Սարոյանի համար էլ է անակնկալ եղել՝ կազմակերպել են հորաքույրներն ու մորաքույրները։

«Սարոյանը խնջույքին մասնակցել է մի քանի ժամ, քանի որ առողջական խնդիրները կրկին սրվել են․ «Ինչ վերաբերում է արձանագրություններին, ապա, կարծեմ, 4 կամ 5 արձանագրություն է կազմվել, որովհետև հյուրերն իսկապես շատ չեն եղել»», – գրում են հոդվածի հեղինակները։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
27 Փետրվարի 2024
Գլխավոր դատախազի հրամանով՝ «նկատողություն» տեսակի տույժ է նշանակվել դատախազի նկատմամբ
Կարգապահական վարույթի արդյունքներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով
16:04
27 Փետրվարի 2024
ԵՄ կարգելվի մուտք գործել առանց կենսաչափական անձնագրերի․ ՀՀ ՆԳՆ–ից մեկնաբանել են (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
Կարգելվի ԵՄ մուտք գործել առանց կենսաչափական անձնագրերի․ ՀՀ ՆԳՆ–ից «Նովոստի–Արմենիա»–ին մեկնաբանել են
14:13
27 Փետրվարի 2024
7–րդ դասարանի երեխաների ծնողները դատի են տվել ԿԳՄՍՆ–ին հայոց պատմության նոր դասագրքի համար
7–րդ դասարանի երեխաների ծնողները դատի են տվել ԿԳՄՍՆ–ին
12:46
27 Փետրվարի 2024
Ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանից դուրս գան. Ալեն Սիմոնյան (ՎԻԴԵՈ)
Կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանից այնտեղից դուրս գան, ասել է Ալեն Սիմոնյանը․ ՎԻԴԵՈ
10:50
27 Փետրվարի 2024
Երևան Գյուլբենկյան փողոցի 30/3 շենքի մոտ զինամթերքի նմանվող առարկայի հայտնաբերման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերված զինամթերքի նմանվող առարկաները վերցվել են
14:14
26 Փետրվարի 2024
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի. նախագիծ
Իսկ երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25
13:09
26 Փետրվարի 2024
ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը ելույթ կունենա Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովին
Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին
11:08
26 Փետրվարի 2024
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը