Փաշինյանի ցուցումով. քրեական գործ է հարուցվել վարչապետի մերձավոր ազգականի նկատմամբ

04.04.2019, 23:11
Փաշինյանի ցուցումով. քրեական գործ է հարուցվել վարչապետի մերձավոր ազգականի նկատմամբ:

Փաշինյանի ցուցումով. քրեական գործ է հարուցվել վարչապետի մերձավոր ազգականի նկատմամբ
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմել է իր անմիջական ցուցումով իր մերձավոր ազգականի նկատմամբ հարուցված գործի մասին։

Загружается новость ... "Лево"

«Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի բմերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով», – գրել է Փաշինյանը Facebook–յան իր էջում` նշելով, որ կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի և մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության:

«Սա նոր Հայաստան է, և վարչապետի որևէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ», – նշել է ՀՀ վարչապետը։–0–