417.09
6.36
395.91
+1
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը` «Սպայկայի» շուրջ ստեղծված իրավիճակի մասին. չի կարելի կառավարության հետ խոսել շանտաժի լեզվով

23:28
08 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի ԱԺ–ում «Իմ քայլը» խմբակցության փակ նիստից հետո լրագրողներին մեկնաբանել է «Սպայկայի» շուրջ ստեղծված իրավիճակը, մասնավորապես այն մտավախությունները, որ ընկերությունը չի իրականացնի մթերումներ։

Загружается новость ... "Лево"

Հայաստանի պետեկամուտների կոմիտեն մեղադրում է «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին հատկապես խոշոր չափերի հարկերից և մաքսատուրքերից խուսափելու համար։ ՊԵԿ–ի տվյալներով, ընկերությունում բացահայտվել է 7 036 666 312 դրամի (ավելի քան $14,4 մլն) չափի հարկերի չվճարման դեպք։ ՊԵԿ–ը միջնորդություն էր ներկայացրել Ղազարյանին կալանավորելու վերաբերյալ, ինչը երկուշաբթի բավարարվել է։

Ինքը` Ղազարյանը, հերքում է այդ մեղադրանքները։ Նա ապրիլի 5–ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հերքել է խախտումների փաստը` հայտնելով, որ նշված գումարից 5.5 մլրդ դրամն ԱԱՀ վճարումներն են, որոնք պետք է վերադարձվեն ընկերությանը` գործող օրենսդրությանը համապատասխան։

«Ես չեմ կարծում, թե որևէ մեկը Հայաստանի քաղաքացու, գյուղացու կամ կառավարության հետ կարող է շանտաժով խոսել, դա շատ վատ գործելակերպ է։ Այսինքն՝ ցանկացած ընկերություն էլ կարող է ասի՝ ա՛յ, հարկեր եք ուզում մեզանից, ուզում եք մենք հարկեր վճարենք կամ չվճարված հարկերը վճարենք, ուրեմն գյուղացու նկատմամբ էս կանենք, էն կանենք, դա ի՞նչ ձև է», – ասել է Փաշինյանը։

Երևանում երկուշաբթի «Սպայկա» ընկերության աշխատակիցները կազմակերպել էին բողոքի ակցի` ի պաշտպանություն իրենց տնօրենի։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:02
05 Դեկտեմբերի 2022
Երևանում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը և տրվեց «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի մեկնարկը (ՖՈՏՈ)
Երևանում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը և տրվեց «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի մեկնարկը. ՖՈՏՈ
17:29
05 Դեկտեմբերի 2022
36 ժամ ջուր չի լինի Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի մի շարք հասցեներում
36 ժամ ջուր չի լինի Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի մի շարք հասցեներում
15:35
05 Դեկտեմբերի 2022
«Աստղիկ» ԲԿ-ի բժիշկ Արման Նազինյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության հատկանիշներով. ՔԿ-ն պարզաբանում է
«Աստղիկ» ԲԿ-ի բժիշկ Արման Նազինյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության հատկանիշներով. ՔԿ-ն պարզաբանում է
15:16
05 Դեկտեմբերի 2022
Քրեական հետապնդում է հարուցվել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կնոջ նկատմամբ
Վլադիմիր Գասպարյանի կնոջը մեղադրում են ավելի քան 36մլն դրամ յուրացնելու մեջ
12:36
05 Դեկտեմբերի 2022
Սուր շնչառական հիվանդությունների թիվն աճել է, թիրախ խմբում են 0-14 տարեկան երեխաները. Արմեն Մուրադյան
Սուր շնչառական հիվանդությունների թիվն աճել է, թիրախ խմբում են 0-14 տարեկան երեխաները
11:37
05 Դեկտեմբերի 2022
Այսօր 15։00-ից հետո փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող բոլոր փողոցները
Ուշադրություն. այսօր 15։00-ից հետո փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող բոլոր փողոցները
10:32
05 Դեկտեմբերի 2022
Հայաստանն Ադրբեջանին է հանձնել ենթադրաբար Ղարաբաղյան առաջին պատերազմի 10 զոհերի ոսկրեր և 2 քարտեզ
Հայաստանն Ադրբեջանին է հանձնել ենթադրաբար Ղարաբաղյան առաջին պատերազմի 10 զոհերի ոսկրեր և 2 քարտեզ
09:37
05 Դեկտեմբերի 2022
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի, շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ
Սպասվում է ջերմաստիճանի նվազում և տեղումներ
15:28
03 Դեկտեմբերի 2022
Ուշադրություն. Երևանի մետրոպոլիտենը չի գործի առաջիկա երկու օրն աշխատանքային ժամերին (ՎԻԴԵՈ)
Ուշադրություն. Երևանի մետրոպոլիտենը չի գործի առաջիկա երկու օրն աշխատանքային ժամերին. ՎԻԴԵՈ
18:02
02 Դեկտեմբերի 2022
Երևանի կենտրոնում փողոցներ են փակվելու, արգելվելու է մեքենաների կայանումը ՄՀՀ-ի մոտ
Երևանի կենտրոնում փողոցներ են փակվելու, արգելվելու է մեքենաների կայանումը ՄՀՀ-ի մոտ
17:32
02 Դեկտեմբերի 2022
Ամերիաբանկը ճանաչվել է 2022 թ. տարվա բանկը Հայաստանում The Banker ամսագրի կողմից
Ամերիաբանկն արժանացել է Հայաստանի 2022թ. «Տարվա բանկ» մրցանակին Financial Times (FT) ընկերության համաշխարհային առաջատար ֆինանսական լրատվամիջոցի` The Banker ամսագրի կողմից
16:37
02 Դեկտեմբերի 2022
Հայաստանում վտանգավոր սննդամթերքի թողարկում է կասեցվել (ՖՈՏՈ)
Հայաստանում վտանգավոր սննդամթերքի թողարկում է կասեցվել (ՖՈՏՈ)