631.65
7.19
519.28
+29
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Սյունիքում տիրող իրավիճակը

13:26
14 Մայիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:

Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին տեղեկացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածք՝ Սյունիքի մարզ ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակի մասին:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նախագահ Պուտինին տեղեկացրել է նաև, որ ինքը երեկ հանձնարարել է պաշտոնապես դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի ընթացակագրերի 2-րդ հոդվածին համապատասխան խորհրդակցություններ սկսելու համար:

Վլադիմիր Պուտինն անթույլատրելի է համարել հետագա էսկալացիան և հույս հայտնել իրավիճակի արագ կայունացման ու 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման վերաբերյալ: Ռուսական կողմը վերահաստատել է ակտիվ միջնորդական ջանքերը շարունակելու իր տրամադրվածությունը` տարածաշրջանում կայունություն ապահովելու նպատակով:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ այս իրավիճակի լուծումը պետք է արտահայտվի ադրբեջանական զորքերի՝ ելման դիրքեր հետ վերադարձով:–0–
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:37
10 Հունիսի 2021
Ո՞վ է գաղտնի ձայնագրել Փաշինյանին և ինչու՞ է ձեռքերը լվացել Արարատ Միրզոյանը.ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ո՞վ է գաղտնի ձայնագրել Փաշինյանին և ինչու՞ է ձեռքերը լվացել Արարատ Միրզոյանը.ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
13:16
10 Հունիսի 2021
ՀՅԴ ակցիայի մասնակիցները բերման ենթարկվեցին կառավարության շենքի մոտից, նրանք փորձում էին փողոց փակել
ՀՅԴ–ի ակցիայի մասնակիցները բերման ենթարկվեցին կառավարության շենքի մոտից
12:02
10 Հունիսի 2021
Կենսաթոշակները Երևանում, Գյումրիում և Վանաձորում հուլիսի 1-ից կվճարվեն անկանխիկ եղանակով
Կենսաթոշակները Երևանում, Գյումրիում և Վանաձորում հուլիսի 1-ից կվճարվեն անկանխիկ եղանակով
11:10
10 Հունիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 76 նոր դեպք, 167 մարդ առողջացել է, 4 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 76 նոր դեպք, 167 մարդ առողջացել է, 4 մարդ մահացել է
10:55
10 Հունիսի 2021
Ձեթ, տոմատի մածուկ, բրինձ. հրապարակվել են Գավառում սննդամթերքի տեսքով ընտրակաշառք բաժանելու կադրերը (ՎԻԴԵՈ)
Ձեթ, տոմատի մածուկ, բրինձ. հրապարակվել են Գավառում սննդամթերքի տեսքով ընտրակաշառք բաժանելու կադրերը.ՎԻԴԵՈ
23:39
09 Հունիսի 2021
Գավառում 8 ընտրողի որպես կաշառք տրվել են 7000 դրամի սննդամթերքի փաթեթներ
Գավառում 8 ընտրողի որպես կաշառք տրվել են 7000 դրամի սննդամթերքի փաթեթներ

20:40
09 Հունիսի 2021
Արդյոք ՀՀ քաղաքացիները կարո՞ղ են քվեարկել` գտնվելով երկրից դուրս. պարզաբանում է ՌԴ–ում ՀՀ դեսպանատունը
Արդյոք ՀՀ քաղաքացիները կարո՞ղ են քվեարկել` գտնվելով երկրից դուրս. պարզաբանում է ՌԴ–ում ՀՀ դեսպանատունը
20:20
09 Հունիսի 2021
Սերժ Սարգսյանը հրապարակեց Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ խոստացված ձայնագրությունը (ՎԻԴԵՈ)
Սերժ Սարգսյանը հրապարակեց Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ խոստացված ձայնագրությունը.ՎԻԴԵՈ
19:37
09 Հունիսի 2021
Փաշինյանը վենդետա է սկսել, պետական աշխատողներին սպառնում են, Ալեքսանյանն էլ չի կողմնորոշվում. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը վենդետա է սկսել, պետական աշխատողներին սպառնում են, Ալեքսանյանն էլ չի կողմնորոշվում. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
15:48
09 Հունիսի 2021
Այս պահին կորոնավիրուսի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 39 մարդ, ծանր վիճակում`225–ը, 19 մարդ միացված է օդափոխման սարքերին.ԱՆ
Այս պահին կորոնավիրուսի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 39 մարդ, ծանր վիճակում`225–ը, 19 մարդ միացված է օդափոխման սարքերին
15:42
09 Հունիսի 2021
Երևանի մանկապարտեզներից մեկից սուր գաստրոէնտերիտ ախտորոշմամբ հոսպիտալացված 11 երեխաներից 5–ը դուրս է գրվել.ԱՆ
Երևանի մանկապարտեզներից մեկից սուր գաստրոէնտերիտ ախտորոշմամբ հոսպիտալացված 11 երեխաներից 5–ը դուրս է գրվել
14:55
09 Հունիսի 2021
«Կարծում եմ` Ավստրիական զարգացման բանկի և Ամերիաբանկի ռազմավարությունները շատ լավ համապատասխանում են միմյանց». OeEB–ի կառավարող տնօրեն (ՎԻԴԵՈ)
Ավստրիական զարգացման բանկի կառավարող տնօրեն Կլեմենս Շտադլերը խոսում է 2020թ-ին բանկի առջև կանգնած խնդիրների,Ամերիաբանկի հետ համագործակցության և համատեղ ծրագրերի մասին.ՎԻԴԵՈ