423
4.13
402.21
+9
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը` Ադրբեջանի համար միջանցքի, անվտանգության ռիսկերի և կոմունիկացիաների ապաշրջափակման մասին

12:23
24 Օգոստոսի 2021

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Որևէ արտահայտություն, հղում, ձևակերպում չկա Հայաստանի տարածքով միջանցքի ստեղծման մասին:

Загружается новость ... "Лево"

Այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոստովանելով, որ կոմունիկացիաների բացման թեման ռիսկեր է պարունակում Հայաստանի պետական շահերի համար։

«Բազմիցս ասել եմ, որ ո՛չ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վերաբերելի հոդվածներով, ո՛չ հունվարի 11-ի հայտարարության մեջ, որն ամբողջությամբ կոմունիկացիաների բացման մասին է, որևէ արտահայտություն, հղում, ձևակերպում չկա ՀՀ տարածքով միջանցքի ստեղծման մասին: Խոսքն ուրիշ բանի մասին է՝ ինչպես Հայաստանը Ադրբեջանի տարածքով պիտի ճանապարհ ստանա Ռուսաստանի, Իրանի հետ տրանսպորտային հաղորդակցության համար, այնպես էլ Ադրբեջանը Հայաստանի տարածքով պետք է ճանապարհ ստանա իր արևմտյան շրջանների, Նախիջևանի հետ տրանսպորտային կոմունիկացիոն հաղորդակցության համար», -ընդգծեց Փաշինյանը:

Նա հավելեց նաև, որ կոմունիկացիաների բացման թեման ռիսկեր է պարունակում Հայաստանի պետական շահերի համար։

«Մենք չենք հերքել ու չենք հերքում, որ կոմունիկացիաների բացման թեման որոշակի ռիսկեր պարունակում է Հայաստանի պետական շահերի համար, և սա է պատճառը, որ կառավարության ծրագրում նշել ենք, որ ապաշրջափակումը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը, միաժամանակ, այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի և Արցախի անվտանգային և կենսական շահերի հաշվին», - ասաց Նիկոլ Փաշինյանը։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:38
13 Հոկտեմբերի 2023
Արդշինբանկի կողմից առաջարկվող ծառայությունների փաթեթ Արցախի մեր հայրենակիցների համար
Արդշինբանկը ձեռնարկել է մի շարք միջոցառումներ՝ ֆինանսական գործարքներին ձեր հասանելիությունը և հարմարավետությունը ապահովելու համար
15:33
13 Հոկտեմբերի 2023
Պուտինը հույս է հայտնել, որ Գյումրին 2024թ.–ին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Պուտինը հույս է հայտնել, որ Գյումրին 2024թ.–ին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
11:26
13 Հոկտեմբերի 2023
ԵՄ-ն Պարեկային ծառայությանը կտրամադրի Škoda մակնիշի 75 մեքենա
ԵՄ-ն Պարեկային ծառայությանը կտրամադրի Škoda մակնիշի 75 մեքենա
11:13
13 Հոկտեմբերի 2023
Ավինյանը երդվեց` ձեռքը դնելով մ.թ.ա. 782թ.–ով թվագրված Էրեբունի–Երևանի հիմնադրման սեպագիր արձանագրության վրա (ՎԻԴԵՈ)
Տիգրան Ավինյանը երդվեց` ձեռքը դնելով մ.թ.ա. 782թ.–ով թվագրված Էրեբունի–Երևանի հիմնադրման սեպագիր արձանագրության վրա. ՎԻԴԵՈ
10:56
13 Հոկտեմբերի 2023
«Անտրամաբանական է, որ սիգը մեր շուկայում ամենաէժան գնային սեգմենտում է». Փաշինյանը` Սևանում ձկնորսության նոր համակարգի ներդրման մասին (ՎԻԴԵՈ)
Ինչու՞ պիտի սիգը մեր շուկայում լինի ամենաէժան գնային սեգմենտի մեջ. Փաշինյանը` Սևանում ձկնորսության նոր համակարգի ներդրման մասին. ՎԻԴԵՈ
10:24
13 Հոկտեմբերի 2023
Մեկնարկել է Երևանի նորընտիր քաղաքապետի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությունը. ՈւՂԻՂ
19:37
12 Հոկտեմբերի 2023
Ի՞նչ պետք է իմանալ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման մասին (ՎԻԴԵՈ)
Հայաստանում 2023-2025 թվականներին փուլային եղանակով ներդրվում է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը. ՎԻԴԵՈ
18:43
12 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանը Pegasus-ի միջոցով Հայաստանում լրտեսել է 12 անձի, այդ թվում' պաշտոնյայի. ԵԽԽՎ բանաձև
Ադրբեջանը Pegasus-ի միջոցով Հայաստանում լրտեսել է 12 անձի, այդ թվում' պաշտոնյայի
16:09
12 Հոկտեմբերի 2023
Թանի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արտադրամասը գործել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով
11:33
12 Հոկտեմբերի 2023
Ժամանակավորապես չեղարկվում են Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը և Երևան-Գյումրի-Երևան բոլոր էլեկտրագնացքները
Ժամանակավորապես չեղարկվում են Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը և Երևան-Գյումրի-Երևան բոլոր էլեկտրագնացքները
10:43
12 Հոկտեմբերի 2023
Արմեն Աշոտյանի կալանքը երեք ամսով երկարաձգվել է
ՀՀԿ փոխնախագահ, Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը 3 ամսով երկարաձգվել է
15:50
11 Հոկտեմբերի 2023
Տիգրան Ավինյանը տուգանվել է
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տուգանվել է