Փաշինյանը ԱԳ նախարարի տեղակալ է նշանակել

27.11.2020, 20:07
Փաշինյանը ԱԳ նախարարի տեղակալ է նշանակել
Փաշինյանը ԱԳ նախարարի տեղակալ է նշանակել
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արմեն Ղևոնդյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ։

Վարչապետը համապատասխան որոշումը ստորագրել է ուրբաթ։

Արմեն Ղևոնդյանն օգոստոսի 15–ից զբաղեցնում էր Բելառուսում ՀՀ արտակարք և լիազոր դեսպանի պաշտոնը։ Օգոստոսի 20–ին Ղևոնդյանը համատեղությամբ կարգով նշանակվել էր Մոլդովայում ՀՀ արտակարք և լիազոր դեսպան (նստավայրը` Մինսկ)։–0–