552.46
6.5
486.28
+14
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը 2–րդ անգամ չընտրվեց վարչապետ, Ազգային ժողովն արձակվեց

20:51
10 Մայիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ Ազգային ժողովն այսօր գումարված հատուկ նիստում 2–րդ անգամ չընտրեց վարչապետ և իրավունքի ուժով արձակվեց։

Վարչապետն ընտրվում է ձայների մեծամասնությամբ։

Քվեարկության ընթացքում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը «դեմ» քվեարկեց 2 պատգամավոր, 76 պատգամավոր ձեռնպահ մնաց, 1
պատգամավոր քվեարկեց կողմ։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը քվեարկությանը չէր մասնակցում։

«Մինչև նոր գումարման Ազգային ժողովի առաջին նիստը 7–րդ գումար խորհրդարանը կշարունակի գործել իր լիազորությունների շրջանակում», – հայտարարեց ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը։

Նշենք, որ Փաշինյանը հրաժարական տվեց ապրիլի 25–ին։ ԱԺ խմբակցությունների և ՀՀ նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում Փաշինյանը հայտնեց, որ հունիսի 20–ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

ՀՀ գործող Սահմանադրության համաձայն՝ վարչապետի հրաժարական ներկայացնելուց և Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:29
30 Նոյեմբերի 2021
Ամերիաբանկը մեկնարկում է «Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական մրցույթ. գլխավոր մրցանակը 3 միլիոն ՀՀ դրամ (ՎԻԴԵՈ)
Ամերիաբանկը, մշտապես կարևորելով երիտասարդների ներուժն ու նորարար գաղափարների ներդրումն ու զարգացումը, Visa-ի հետ հայտարարում է «Դարձիˊր փոփոխությունը» մրցույթ ուսանողների համար.ՎԻԴԵՈ
19:35
30 Նոյեմբերի 2021
Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ
Նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ
18:14
30 Նոյեմբերի 2021
Հայաստանում ջուրը թանկացավ. նոր սակագները կգործեն հունվարի 1-ից
Հայաստանում ջուրը թանկացավ. նոր սակագները կգործեն հունվարի 1-ից
15:25
30 Նոյեմբերի 2021
Հակառակորդի միջով աննկատ հանել է զինվորներին. փոխգնդապետ Սեմեոնովն այսօր էլ առաջնագծում է (ՎԻԴԵՈ)
Հակառակորդի միջով աննկատ հանել է զինվորներին. փոխգնդապետ Սեմեոնովն այսօր էլ առաջնագծում է.ՎԻԴԵՈ
13:05
30 Նոյեմբերի 2021
ՃՈ–ն հայտարարություն է տարածել ԱՊՊԱ–ի հետ կապված տուգանքի կապակցությամբ
Ուշադրություն վարորդներ. ՃՈ–ն հայտարարություն է տարածել ԱՊՊԱ–ի հետ կապված տուգանքի կապակցությամբ
12:03
30 Նոյեմբերի 2021
ՊՆ–ն մեկնաբանել է տարածված լուրը, թե ադրբեջանցիները հետ են քաշվել Իշխանասարի հատվածում ՀՀ սուվերեն տարածքից
ՊՆ–ն` Իշխանասարի հատվածից ադրբեջանցիների հետ քաշվելու մասին
11:49
30 Նոյեմբերի 2021
Ադրբեջանական զորքերը դուրս են եկել Իշխանասարի հատվածից.համայնքապետ
Ադրբեջանական զորքերը դուրս են եկել Իշխանասարի հատվածից
11:20
30 Նոյեմբերի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 398 նոր դեպք, 977 մարդ առողջացել է, 32 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 398 նոր դեպք, 977  մարդ առողջացել է, 32 մարդ մահացել է
10:15
30 Նոյեմբերի 2021
Մասիվը ծով դառավ.հայ օգտատերը մառախլապատ Երևանի ցնցող լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Մասիվը ծով դառավ.հայ օգտատերը մառախլապատ Երևանի ցնցող լուսանկար է հրապարակել.ՖՈՏՈ
09:50
30 Նոյեմբերի 2021
Գերիների վերադարձ, սահմանային լարվածության նվազեցում.ի՞նչ է արձանագրվել Սոչիի եռակողմ հանդիպման արդյունքում
Գերիների վերադարձ, սահմանային լարվածության նվազեցում.ի՞նչ է արձանագրվել Սոչիի եռակողմ հանդիպման արդյունքում
22:57
29 Նոյեմբերի 2021
Ե՞րբ կցրվի Արարատյան դաշտում և Երևանում լճացած խիտ մառախուղը. Հիդրոօդերևութաբանության կենտրոնը մանրամասներ է հայտնում
Ե՞րբ կցրվի Արարատյան դաշտում և Երևանում լճացած խիտ մառախուղը. Հիդրոօդերևութաբանության կենտրոնը մանրամասներ է հայտնում
22:12
29 Նոյեմբերի 2021
Ադրբեջանցիները կտրել են Ճակատենի մի քանի ընտանիքի ջուրը, զրկել արոտավայրից.ՄԻՊ–ը մանրամասնում է (ՖՈՏՈ)
Ադրբեջանցիները կտրել են Ճակատենի մի քանի ընտանիքի ջուրը, զրկել արոտավայրից.ՄԻՊ–ը մանրամասնում է.ՖՈՏՈ