Փաշինյանն ու Պուտինը քննարկել են հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
19.05.2021,
22:05
Փաշինյանն ու Պուտինը քննարկել են հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:
«Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ և ԱՀ սահմանին տիրող ներկայիս իրավիճակը՝ ընդգծելով, որ ադրբեջանական ուժերը, հակառակ միջազգային իրավունքի բոլոր նորմերի, խախտել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել այս օրերին ՌԴ կողմից ներդրվող ջանքերի համար, որոնք ուղղված են տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը:
Զրուցակիցները միակարծիք են եղել իրավիճակի հանգուցալուծման ճանապարհների և դրա մեթոդաբանության շուրջ:–0–
Загружается новость ... "Лево"