Փաշինյանն ու Պուտինը պայմանավորվել են արագացնել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծումը

20.04.2022, 11:30
Փաշինյանն ու Պուտինը պայմանավորվածություն են ձեռք բերել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցով
Փաշինյանն ու Պուտինը պայմանավորվել են արագացնել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծումը
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են արագացնել հայ-ադրբեջանական սահմանի շրջանում սահմանազատման և անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծումը։

Загружается новость ... "Лево"

Այս մասին նշվում է Պուտինի և Փաշինյանի համատեղ հայտարարության մեջ Փաշինյանի` ՌԴ կատարած պաշտոնական այցի շրջանակում։

«Կողմերը պայմանավորվել են, համաձայն 2021թ. նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների, արագացնել հայ-ադրբեջանական սահմանի շրջանում սահմանազատման և անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծումը՝ Կողմերի հարցումով Ռուսասատանի Դաշնության խորհրդատվական աջակցությամբ», – նշվում է հայտարարության մեջ։

Առաջնորդները միասնական էին Ռուսաստանի աջակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի կրոնական գործիչների և հասարակության ներկայացուցիչների միջև կայացած շփումների բարձր օգտակարության գնահատականում, ինչը նպաստում է երկու երկրների ժողովուրդների միջև «կամուրջների կառուցման»: Նման պրակտիկան շարունակվելու է:

Ինչպես նշվում է երկու առաջնորդների հայտարարության մեջ, կողմերը պայմանավորվել են ակտիվացնել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ փոխգործակցությունը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում հարաբերությունների կարգավորմանն աջակցելու նպատակով:

«Նշեցին բոլոր շահագրգիռ դերակատարների, ինչպես նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ՄԱԿ մասնագիտացված գործակալությունների, այդ թվում ՄԱԿ փախստականների հարցերով Բարձրագույն հանձնակատարի վարչության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ տարածաշրջանում մարդասիրական խնդիրների լուծման և բոլոր կարիքավորներին աջակցության համալիր ապահովման հարցերում մուտքի և մասնակցության կարևորությունը», – նշվում է փաստաթղթում:–0–