Փաշինյանն ու Աննա Հակոբյանը սկսում են «Ընտանեկան փոդքասթ» (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու առաջին տիկին Աննա Հակոբյանը մեկնարկում են «Ընտանեկան փոդքասթ»։
Առաջին փոդքասթի ժամանակ վարչապետը խոստովանեց, որ դա կառաջացնի բուռն մեղադրանքներ։ Նա, մասնավորապես, նշել է, որ միգուցե իրեն և Աննա Հակոբյանին մեղադրեն, որ իրենք վերադառնում են լրագրողական գործունեությանը։
«Պաշտոնական տեքստերը հնարավորություն չեն տալիս տարբեր մակարդակներ բացել, բայց ես սիրում եմ դա անել»,- խոստովանեց Փաշինյանը։
Նա նաև ասաց, որ փոդքաստը հնարավորություն կտա պատասխանել բազմաթիվ հարցերի, որոնք չեն տալիս ասուլիսների ժամանակ։
Ինչո՞ւ ընտանիքով խոսել հանրության հետ ընտանեկան ձևաչափով. Հակոբյանը ցանկանում է, որ մարդիկ իրենց մասին տեղեկատվություն ստանան առաջին ձեռքից, քանի որ լրատվամիջոցները հաճախ խեղաթյուրում են ինֆորմացիան։