Փաշինյանի մամուլի քարտուղարը մեկնաբանել է Ռոբերտ Քոչարյանի կալանքից ազատ արձակումը

18.05.2019, 18:17
Փաշինյանի մամուլի քարտուղարը մեկնաբանել է Ռոբերտ Քոչարյանի կալանքից ազատ արձակումը։
Փաշինյանի մամուլի քարտուղարը մեկնաբանել է Ռոբերտ Քոչարյանի կալանքից ազատ արձակումը

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը մեկնաբանել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքից ազատ արձակում։ 

Загружается новость ... "Лево"

Այսօր դատարանը փոխեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցն` ազատելով կալանքից։ Քոչարյանի համար երաշխավորություն էին ներկայացրել Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը։ 

«Հայաստանը իրավական պետություն է, որտեղ հստակ բաժանված են իշխանության երեք ճյուղերը: Դատական իշխանությունն օգտվում է լիակատար ազատությունից և մեկը մյուսին հաջորդող վճիռները՝ դրա վկայությունն են»,F – գրել է Կարապետյանը Facebook–յան իր էջում:

Նրա խոսքով, բոլոր այն հայտարարությունները, որտեղ խոսվում է իշխանությունների կողմից ճնշման փորձերի մասին, «պարզ շահարկումներ են, որոնց, ցավոք, դիմում է Ռ.Քոչարյանի պաշտպանական կողմը»: 

«Իշխանությունները վճռական են երաշխավորելու բոլոր ընթացակարգերի բացառապես օրինական ընթացքը:Այլ հարց է, որ տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխություններից հետո, Հայաստանում գործում է հին դատական համակարգը, որի որոշումների նկատմամբ հանրության վստահության աստիճանը չի փոխվել», – նշել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը։–0–