Փաշինյան. մենք բավարար «Իսկանդեր» ունենք, սակայն հուսով ենք ՌԴ–ից ինչ–որ բան ստանալ ևս

07.06.2019, 18:05
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը բավարար «Իսկանդեր» ունի, սակայն հուսով է ՌԴ–ից ինչ–որ բան ստանալ ևս։
Փաշինյան. մենք բավարար «Իսկանդեր» ունենք, սակայն հուսով ենք ՌԴ–ից ինչ–որ բան ստանալ ևս

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է զենքի մատակարարման հարցը։

«Մենք լավ համագործակցում ենք ռազմատեխնիկական ոլորտում և, իհարկե, ունենք ինչ–որ պայմանավորվածություններ։ Եվ ես կարծում եմ, որ մեր հարաբերություններն այդ ոլորտում զարգանում են պլանաչափ», – ասել է Փաշինյանը։

Պատասխանելով այն հարցին, թե քննարկվե՞լ է, արդոք, «Իսկանդեր» նոր համալիրների մատակարարման հարցը` Փաշինյանը նշել է, որ Հայաստանն ունի բավարար «Իսկանդեր»։ 

«Մենք բավարար «Իսկանդեր» ունենք, սակայն հուսով ենք ևս ինչ–որ բան ստանալ։ Ոչ այնքան փոքր բան», – նշել է ՀՀ վարչապետը։–0–