431.08
4.38
402.99
+14
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյան. երբեք չենք ասել, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար մարդը պետք է չտուգանվի

18:49
09 Փետրվարի 2022

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ երբեք չի ասել, թե ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար քաղաքացին չպետք է տուգանվի, սակայն կարծում է, որ նախկինում իր հնչեցրած հայտարարությունը, որ քաղաքացին «տուգանվելու մատերիալ չէ» այսօր լիարժեքորեն կյանքի է կոչված: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյան այս մասին ասել է ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ-ից Վիլեն Գաբրիելյանի հարցին:

Պատգամավորը նկատեց՝ ընդդիմադիրները պնդում են, թե գործող իշխանությունը շեղվել է հեղափոխության ժամանակ հնչեցրած այն սկզբունքից, որ «ՀՀ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»:

Վարչապետը պատասխանել է, որ այո, ինքը ասել է, որ ՀՀ քաղաքացին տուգանվելու մատերիալ չէ, և դա ասել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքի համակարգի վերաբերյալ:

«Իսկ ինչո՞վ էր այդ տուգանքային համակարգը քաղաքացուն դարձնում տուգանվելու մատերիալ, և ինչո՞վ այսօր չի դարձնում տուգանվելու մատերիալ: 2018-ից առաջ գոյություն ուներ համակարգ, որը քաղաքացուն ասում էր. «խախտում ես անում, խնդիր չունես, տուգանվիր, էլի արա խախտում, ինչքան ուզում ես տուգանվիր, անսահմանափակ արա երթևեկության կանոնների խախտում»: Սա կարևոր արձանագրում էր: Ընդ որում` մենք ունենք 500 հազար դրամանոց տուգանք, էլիտար տուգանքներ: 2018-ի հեղափոխությունից հետո մենք նախ երթևեկության կանոնների 15 վարչական իրավախախտում, որոնցով տուգանքներ էին նշանակվում, փոփոխություն արեցինք, և դրանցով քաղաքացին միայն պետք է ստանա բանավոր զգուշացում, այսինքն չտուգանվի»,-ասել է Փաշինյանը:

Նա շեշտել է որ իջեցրել են տուգանքների չափերը, շատ դեպքերում տուգանքն ընդհանրապես հանել են, այսօր դեպքերի 99 տոկոսում 29 հազար դրամից ավելի տուգանք չկա, իսկ նախկինում 40 հազար, 50 հազար, 500 հազար էին:

«Այստեղ է, որ քաղաքացին տուգանվելու մատերիալ չէ վերջնականորեն. մենք քաղաքացուն ասացինք, որ եթե 1, 2, 3…9 խախտում է անում, նշանակում է, որ խնդիր ունի, և իրենք ոչ թե թողնում են, որ շարունակի խախտում անել և տուգանվել, այլ որոշակի սանկցիաներ են գործում, որի արդյունքում կզրկվեն վարորդական իրավունքից և կդադարեն լինել ուրիշի կյանքը վտանգող և հետևաբար նաև տուգանքի մատերիալ: Մենք երբեք չենք ասել, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար մարդը պետք է չտուգանվի: Ընդ որում, մենք քաղաքացուն տուգանում ենք ոչ թե նրա համար, որ տուգանենք, այլ վարչական իրավախախտումները միջոց են օրենքի նկատմամբ վերաբերմունք ձևավորելու համար: Եվ հետևաբար այո, ես ասել եմ, որ քաղաքացին տուգանվելու մատերիալ չէ, և այդ հայտարարությունը լիարժեք կերպով կյանքի է կոչված»,-ասել է Փաշինյանը:

Վարչապետը նաև հիշեցրել է, որ 2018-ին երթևեկության խախտումների համաներում են իրականացրել:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:06
18 Նոյեմբերի 2023
Զինծառայող է վիրավորվել Ադրբեջանի կրակի հետևանքով
Զինծառայող է վիրավորվել Ադրբեջանի ԶՈՒ արձակած կրակոցի հետևանքով
17:56
17 Նոյեմբերի 2023
Համայնքային ժողովներ՝ համայնքային կյանքն առողջացնելու լուծումներ գտնելու նպատակով
Ավելի քան մեկ տարվա նախապատրաստական աշխատանքից հետո Գյումրիում կայացել է «Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամի» նախաձեռնած Համայնքային առաջին ժողովը: Միջոցառմանը հրավիրվել էին հանրային կյանքի տարբեր ոլորտները ներկայացնող ավելի քան 80 մասնակից
17:37
17 Նոյեմբերի 2023
Ամերիաբանկը ճանաչվել է թվային լուծումներ առաջարկող լավագույն բանկը Հայաստանում 2023թ.
Ամերիաբանկն արժանացել է Euromoney ամսագրի «Գերազանցության մրցանակին»՝ որպես 2023թ. ընթացքում թվային լուծումներ առաջարկող լավագույն բանկը Հայաստանում
16:04
17 Նոյեմբերի 2023
Արդշինբանկը բացել է «Վարդանանց» մասնաճյուղը Փոքր ու միջին բիզնեսների սպասարկման նպատակով (ՖՈՏՈ)
Նոյեմբերի 17-ին Արդշինբանկը պաշտոնապես բացեց իր նոր «Վարդանանց» մասնաճյուղը, որը Բանկի փոքր և միջին բիզնես հանդիսացող հաճախորդների սպասարկման մասնագիտացված տարածքային ստորաբաժանում է․ ՖՈՏՈ
15:43
17 Նոյեմբերի 2023
Փոփոխություններ կիրականացվեն ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում
Ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում փոփոխություններ կիրականացվեն
14:17
17 Նոյեմբերի 2023
Հայաստանում ընտանեկան բռնության դեմ կպայքարեն էլեկտրոնային ձեռնակապերի միջոցով
Հայաստանում ընտանեկան բռնության դեմ կպայքարեն էլեկտրոնային ձեռնակապերի միջոցով
12:06
17 Նոյեմբերի 2023
Հայաստանում այսօր տեղացել է առաջին ձյունը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հայաստանում առաջին ձյունն է տեղացել․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
22:08
16 Նոյեմբերի 2023
Ազատության պողոտան Տերյան փողոցին կապող ճանապարհահատվածը երկու օր փակ է լինելու
Ուշադրություն. Երևանի Ազատության պողոտան Տերյան փողոցին կապող ճանապարհահատվածը երկու օր փակ է լինելու
16:12
16 Նոյեմբերի 2023
Արաքս գետի հունը փոխվել է գետի ավազանում իրականացված ապօրինի ընդերքօգտագործմամբ․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Արաքս գետի հունը փոխվել է գետի ավազանում իրականացված ապօրինի ընդերքօգտագործմամբ․ նախաձեռնվել է քրեական վարույթ
15:49
16 Նոյեմբերի 2023
Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերն այս տարի կվառվեն սովորականից շուտ
Քաղաքապետարանից հայտնում են, որ Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերն այս տարի կվառվեն սովորականից շուտ
13:25
16 Նոյեմբերի 2023
Ո՞ր տրանսպորտային միջոցների վրա չի տարածվելու բեռնատարների երթևեկության արգելքը Երևանի կենտրոնում (ՎԻԴԵՈ)
ՆԳՆ–ից պարզաբանել են, թե որ տրանսպորտային միջոցների վրա չի տարածվելու բեռնատարների երթևեկության արգելքը Երևանի կենտրոնում․ ՎԻԴԵՈ
12:57
16 Նոյեմբերի 2023
Երևանում հունվարից ավտոկայանատեղիների վճարները կվերանայվեն
Երևանում նախատեսվում է նոր մոտեցում կիրառել վճարովի ավտոկայանատեղիների համակարգում