ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում ռազմավարության երկու ուղղություններին։
Загружается новость ... "Лево"
«Կարծում ենք չպետք է գնանք լոքդաունի։ Պետք է աշխատենք երկու ուղղությամբ` դիմակների կրման խստացում, և չի բացառվում, որ այստեղ մենք նոր որոշումներ կայացնենք։ Չի բացառվում, որ առաջիկայում գնանք համընդհանուր դիմակներ կրելու անհրաժեշտության արձանագրմանը», – ասաց վարչապետն` հավելելով, որ երբ բաց տարածքներում համընդհանուր դիմակ կրելու պարտադրանք կա, այդ դեպքում ավելի հեշտ է վերահսկել։
«Եթե առանց դիմակի մարդ կա, ոստիկանության և տեսչական մարմինների համար աշխատանքն ավելի կհեշտանա», – ասաց վարչապետը։
Որպես երկրորդ ու առավել կարևոր ուղղությունը` վարչապետը նշեց պատվաստումները։
«Մենք այսօր ունենք բոլորին պատվաստվելու համար անհրաժեշտ պատվաստանյութեր», – ասաց վարչապետը։–0–