Փաշինյան. առաջիկայում մեզ սպասվում է ամենասենսացիոն նորություններից մեկը (ՎԻԴԵՈ)
14:13
10 Մայիսի 2021
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետի պ.կ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում խոսել է ամենասենսացիոն նորություններից մեկի մասին։
«Մեզ սպասվում ա առաջիկայում թերևս մեր ժամանակների ամենասենսացիոն նորություններից մեկը։ 2021թ.–ի հունիս–հուլիսին Սևանա լճի մակարդակը կլինի ամենաբարձրը վերջին 60 տարվա ընթացքում», – ասաց նա։
Նրա խոսքով, սա ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման արդյունք է։
«Վերջին տարիներին, օրինակ 2020թ.–ին, 22,8 մլն խմ ջուր ավելի քիչ է բաց թողնվել համակարգ, բայց 4800 հեկտար հող ավելի շատ է ոռոգվել, որովհետև Սևանի ջուր բաց թողնելու վրա մեզնից ոչ ոք միլիոնատեր չի դարձել», – ասաց նա։