+11
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյան. Քերոբյանին ես եմ արգելել հրաժարական տալ, ես կորոշեմ յուրաքանչյուր նախարար ինչքան կաշխատի ու ինչքան չի աշխատի

18:27
19 Հունվարի 2022

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Ազգային ժողովում կառավարության հարց ու պատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից կրկին հետաքրքրվեց, թե ե՞րբ է նա հրաժարական տալու։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Մանուկյանն ԱԺ-ում հետաքրքրվել էր Քերոբյանից, թե երբ է վերջինս հրաժարական տալու, քանի որ խոստացել էր, որ հրաժարական կտա, եթե 2021թ.-ի արդյունքում չգրանցվի երկնիշ տնտեսական աճ:

«Այսօր իմ ելույթի ժամանակ ես միացրեցի ձայնագրություն, որտեղ դուք ասում էիք` եթե երկնիշ տնտեսական աճ չապահովվի, ապա հրաժարական կտաք: Հարցրեցի, թե երբ եք հրաժարական տալու, բայց դուք ասացիք, թե այդ խոստումը տալով՝պարզապես կատակ եք արել, նշեցիք նաև, որ ձայնագրությունն ամբողջական չէ ու եթե ամբողջական ձայնագրությունը լիներ, ապա պարզ կդառնար, որ դուք կատակել եք»,-ասաց պատգամավորը:

Պատգամավորը միացրեց ամբողջական ձայնագրությունն ու ընդգծեց, որ ձայնագրությունից պարզ է դառնում`Քերոբյանը հաստատ կատակ չի անում:

Բայց Քերոբյանի փոխարեն`հարցին պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պարոն Քերոբյանին ես եմ արգելել հրաժարական տալ, ու ես կորոշեմ յուրաքանչյուր նախարար ու կառավարության անդամ ինչքան կաշխատի ու ինչքան չի աշխատի»,-ասաց վարչապետը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:39
24 Մարտի 2023
ՀՀ իշխանությունները հստակեցրել են Ակադեմիական քաղաքի «ճանապարհային քարտեզը»
Ակադեմիական քաղաքում կկառուցվեն բնակելի տարածքներ, գիտահետազոտական կենտրոններ, սպորտային ենթակառուցվածքներ, այգի, ամֆիթատրոն՝ նախատեսված 50 հազար մարդու համար
14:58
24 Մարտի 2023
Ժաննա Անդրեասյանը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
ԿԳՄՍ նախարարը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
14:39
24 Մարտի 2023
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12:37
24 Մարտի 2023
Ծառերի սպա՞նդ, թե՞ փոխարինում. ի՞նչ տեսք կունենա Կասկադը, կամ «կանաչ» սկանդալ Երևանում
Նախօրեից Երևանի փողոցներում և սոցցանցերի հայկական տիրույթում կրքերը չեն հանդարտվում՝ կապված քաղաքապետարանի կողմից Կասկադի տարածքում ծառերը հատելու մտադրության հետ
15:20
23 Մարտի 2023
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ (ՍԽԵՄԱ)
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ. ՍԽԵՄԱ
13:44
23 Մարտի 2023
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
13:10
23 Մարտի 2023
Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանի վիճակը շարունակում է գնահատվել ծանր
Մարտի 18-ին Լուսինե Կիրակոսյանը շտապօգնության մեքենայով  տեղափոխվել էր Էրեբունի ԲԿ
12:46
23 Մարտի 2023
Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունների անպատիժ խախտումները Ադրբեջանի կողմից նրան քաջալերում են գնալ նորանոր սադրանքների. ՎԻԴԵՈ
12:00
23 Մարտի 2023
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
19:39
22 Մարտի 2023
Հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
Այսօր հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
15:59
22 Մարտի 2023
Armenia Aircompany-ն վերանվանվել է
Armenia Aircompany-ն վերանվանվել է
12:19
22 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում և Կոտայքի մարզում
36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում և Կոտայքի մարզում