ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Աջափնյակ վարչական շրջանում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Հայաստանի սահմանների թեմային։
«Ի՞նչ կապ ունի Արարատի և Նախիջևանի սահմանը ոնց ա անցնում...կամ Մեղրիի և Նախիջևանի սահմանը ոնց ա անցնում, Ջերմուկի և Նախիջևանի։ Շուռնուխի համար լացողները (Սյունիքի մարզի այդ գյուղի մի մասն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ Արցախյան պատերազմից հետո, խմբգր.)։ Ես հասկանում եմ, որ Սյունիքում սերունդ ա մեծացել, որը չի տեսել, որ այնտեղ Ադրբեջան ա եղել...Բայց լավ, թող էտ իրանց կուսակցական բոսերին ասեն` 2010թ.–ին ինչու՞ եք ընտրել օրենք` համայն աշխարհին դե–յուրե արձանագրելով, որ Շուռնուխից էն կողմ Ադրբեջանի Հանրապետությունն ա», – հայտարարեց նա։–0–