Փաշինյանն'ԱԺ-ի հեռացող ընդդիմադիրներին. ոնց միշտ փախել եք, այդպես էլ փախչելու եք, հենց ասացի, որ բացահայտում է հնչելու, փախան (ՎԻԴԵՈ)
04.05.2022,
17:20
Փաշինյանն'ԱԺ-ի հեռացող ընդդիմադիրներին. ոնց միշտ փախել եք, այդպես էլ փախչելու եք, հենց ասացի, որ բացահայտում է հնչելու, փախան (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Այսօր ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը նշեց, որ հրապարակում հավաքված ժողովրդի կողմից գործուղվել են ներկայացնելու հանրային պահանջը։ Այ
Նա ընթերցեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի հայտարարությունը։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը ասաց․ «Անդրադառնամ, ձեր հայտարարությանը կետ առ կետ։ Բանակցայի գործընթացը տապալել է Սերժ Սարգսյանը և ինքը խոստովանել է դրա մասին 2018թ-ի ապրիլի 17-ին ԱԺ ամբիոնից արած հայտարարությամբ՝ ասելով, որ բանակցային գործընթացը լավատեսույթուն չի ներշնչում և գործընթացը կանգնած է, որովհետև Ադրրբեջանի պահանջները անընդունելի են մեզ համար։ Սերժ Սարգսյանն է այս ամբիոնից հայտարարել ապագա պատերազմի մասին։ Խոստովանել է, որ կարող էր կանգնեցնել պատերազմը, 2020թ-ի սեպտեմբերի 27-ին ԱԺ ամբիոնից ասել եմ՝ ես հենց հիմա կարող եմ կանգնեցնել պատերազմը, բայց պայմանով որ Լեռնային Ղարաբաղը լինի ԼՂԻՄ-ի նման կարգավիճակ ունեցող միավոր՝ այսինքն Ադրբեջանի կազմում։ Եթե սա միացնենք Սերժ Սարգսյանի առաջ քաշած տրամաբանությանը, ապա կստացվի, որ պատերամզը կանխելու համար անհրաժեշտ էր ընդունել Ադրբեջանի անընդունելի պահանջները»։

Ռուսատմյանը նշեց, որ Փաշինյանը չի տիրապետում բանակցային գործընթացին, ինչին Նիկոլ Փաշինյանն ասաց․«Շատ կարևոր բացահայտում եմ անելու հիմա»։
Ընդդիմադիրները լքեցին նիստերի դահլիճը, նշելով, որ չեն ուզում լսել։ Փաշինյանը ասաց․ «Ախ չեք ուզում լսել, բա էդ ասեք, որ չեք ուզում լսել․ ոնց միշտ փախել եք, այդպես էլ փախչելու եք, կեցցե հայկական ժողովրդավարությունը, հենց ասացի որ բացահայտում է հնչելու, փախան»։