Պարզվեց, որ որոշ հարցերի շուրջ որևէ տարընթերցում չունենք, ինչպես թվում էր այս հանդիպումից առաջ.Փաշինյանը` Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին (ՎԻԴԵՈ)
23:07
26 Նոյեմբերի 2021
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ամփոփել են Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները և հանդես եկել մամուլի համար հայտարարություններով:
Загружается новость ... "Лево"
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ հրավերի և աշխատանքային դրական մթնոլորտի համար։
«Ուզում եմ հաստատել, որ մենք շատ դրական հանդիպում, խոսակցություն ունեցանք, քննարկեցինք օրակարգի փաստացի բոլոր հարցերը։ Սա ոչ թե հանդիպում էր, որպեսզի թաքցնեինք խնդիրները, այլ հանդիպում, որտեղ մենք բաց քննարկում էինք բոլոր հարցերը։ Եվ կուզենայի դրական համարել այն, որ շատ հարցերի մասով մենք հստակեցրեցինք դիրքորոշումները, և պարզվեց, որ որոշ հարցերի շուրջ որևէ տարընթերցում չունենք, ինչպես թվում էր այս հանդիպումից առաջ», – նշել է Փաշինյանը։
Նա նաև ընդգծել է, որ տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների բացման առնչությամբ արձանագրել են, որ ունեն ընդհանուր պատկերացում, թե ինչպես են գործելու այդ կոմունիկացիաները։
«Դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացն սկսելու թեման նոր չէ, մենք քննարկել ենք այդ հարցը։ Նաև եռակողմ հայտարարություն ենք ընդունել, որում արձանագրել ենք, որ մինչ այդ պետք է ստեղծել անհրաժեշտ պայմաններ, այսինքն՝ պետք է անվտանգության և կայունության մեխանիզմներ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին», – նշել է Փաշինյանը։
Նրա խոսքով, արծարծվել են նաև հումանիտար հարցեր։
«Ընդհանուր առմամբ, այսօրվա խոսակցությունը և հանդիպումը շատ դրական եմ գնահատում։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել մեր ռազմավարական դաշնակցին՝ Ռուսաստանի Դաշնությանը նախաձեռնության համար։ Կարծում եմ՝ եթե այս հանդիպման բազայի վրա հաջողվի մեր խոսակցության որոշակի դինամիկա ձևավորել, կարող ենք նաև կոնկրետ արդյունքներ ակնկալել», – ասել է Փաշինյանը։
Նա վերահաստատել է Հայաստանի և Հայաստանի կառավարության պատրաստակամությունը, որը Հայաստանի ժողովրդից մանդատ է ստացել՝ երկրի, մեր տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու։
«Մենք շահագրգռված ենք դրանում, և, իհարկե, այսօրվա հանդիպումը նպաստ բերեց այդ օրակարգի իրականացմանը», – նշել է Փաշինյանը։–0–
Ամերիաբանկը մասնակցում է DigiTec Summit and Expo 2022 խոշորագույն տարածաշրջանային տեխնոլոգիական միջոցառմանը, որը մեկնարկել է ուրբաթ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում