Պարզեցվել է էքսպրես բեռների տեղափոխման ընթացակարգը, ՊԵԿ–ը մանրամասնում է (ՎԻԴԵՈ)
09.03.2021,
19:17
Պարզեցվել է էքսպրես բեռների տեղափոխման ընթացակարգը, ՊԵԿ–ը մանրամասնում է. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի./Նովոստի–Արմենիա/. Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ պարզեցվել է էքսպրես-բեռների հայտարարագրման գործընթացը:
Ինչպես հայտնում են ՊԵԿ–ի մամուլի ծառայությունից, կառավարության որոշմամբ, հաստատվել են էքսպրես-բեռների համար ապրանքային և ուղևորային հայտարարագրի պարզեցված թղթային ձևերը:
Ապրանքների հայտարարագրման պարզեցված ընթացակարգը հնարավորություն է տալիս սուրհանդակային ծառայությունների կողմից տեղափոխվող առաքանիների մեջ պարունակվող յուրաքանչյուր ապրանքի համար առանձին մաքսային հայտարարագիր այլևս չներկայացնել. ամբողջ խմբաքանակը կարող է հայտարարագրվել մեկ միասնական փաստաթղթով՝ էքսպրես փոխադրողի կողմից։
Էքսպրես բեռների համար ուղևորային և ապրանքային մաքսային հայտարարագրերի թղթային տարբերակների պարզեցված ընթացակարգն էապես կհեշտացնի հայտարարագրման գործընթացը՝ մինչև Էքսպրես բեռների էլեկտրոնային ավտոմատացված համակարգի գործարկումը:–0–