540.61
6.49
479.14
-2
Եղանակը Երևանում
Հայ

«Պարզապես փակեք Արծրուն Հովհաննիսյանի բերանը». Նաիրա Զոհրաբյանը դիմել է ՊՆ–ին

10:53
28 Հուլիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ–ական Նաիրա Զոհրաբյանը Facebook–յան իր էջում դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին` առաջարկելով հրատապ հրավիրել ԱԺ արտակարգ նիստ։

Նա նաև անդրադարձել է ՊՆ նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանին, ով այսօր Facebook–յան իր էջում գրառումներ է կատարում` կապված սահմանային իրավիճակի մասին։ Արցախյան պատերազմի օրերին գրեթե 44 օր շարունակ Հովհաննիսյանը Facebook–յան իր էջում գրառումներ էր կատարում, ամեն երեկո հանդես էր գալիս ուղիղ եթերում` ամփոփելով անցնող օրվա իրավիճակը ռազմադաշտում։ Նա նշում էր, որ իրավիճակը մարտի դաշտում ծանր է, բայց մենք պայքարում ենք, «թշնամուն ուղարկում դժոխք» և հաղթելու ենք, բայց 44 օր անց հայ ժողովուրդն ապրեց մեծ հիասթափություն։

«Մի խնդրանք Պաշտպանության նախարարությանը՝ արգելե՛ք Արծրուն Հովհաննիսյանին որևէ բան գրել և խոսել։ Պարզապես փակեք բերանը», – նշել է Զոհրաբյանը։ 

Հիշեցնենք, որ գիշերը ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում:ՊՆ–ից նշում են, որ հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։ Հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր է։ Ադրբեջանական ստորաբաժանումները, ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:25
23 Դեկտեմբերի 2021
«Երկիշխանություն Փարաքարում». բախումներ ոստիկանների և ցուցարարների միջև, կան բերման ենթարկվածներ
«Երկիշխանություն Փարաքարում». բախումներ ոստիկանների և ցուցարարների միջև, կան բերման ենթարկվածներ
13:45
23 Դեկտեմբերի 2021
Լաբորատորիաներ, համակարգիչներ, նոր գույք. փոխնախարարը ներկայացրել է միջին մասնագիտական կրթության ոլորտում կատարված հիմնական աշխատանքները
Լաբորատորիաներ, համակարգիչներ, նոր գույք. փոխնախարարը ներկայացրել է միջին մասնագիտական կրթության ոլորտում կատարված հիմնական աշխատանքները
12:51
23 Դեկտեմբերի 2021
Հայաստանը մինչև 2021թ.-ի վերջ ձեռք կբերի Pfizer-ի 200 հազար դեղաչափ
Հայաստանը մինչև 2021թ.-ի վերջ ձեռք կբերի Pfizer-ի 200 հազար դեղաչափ
12:09
23 Դեկտեմբերի 2021
«Օմիկրոն» կա՞ Հայաստանում, թե՞ ոչ. մեկնաբանում է նախարարը
«Օմիկրոն» կա՞ Հայաստանում, թե՞ ոչ. մեկնաբանում է նախարարը
11:51
23 Դեկտեմբերի 2021
Հունվարի 1-ից նոր ծնված երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխա մինչև 6 տարեկան դառնալը կստանա ամսական 50 հազ դրամ. կառավարությունն ընդունեց որոշումը
Հունվարի 1-ից նոր ծնված երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխա մինչև 6 տարեկան դառնալը կստանա ամսական 50 հազ դրամ. կառավարությունն ընդունեց որոշումը
11:43
23 Դեկտեմբերի 2021
Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում. հաստատվել է 129 նոր դեպք, 295 մարդ առողջացել է, 15 մարդ մահացել է
Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում. հաստատվել է 129 նոր դեպք, 295 մարդ առողջացել է, 15 մարդ մահացել է
11:26
23 Դեկտեմբերի 2021
Եթե առիթ լինի, պատրաստ ենք գնալ Բաքու և Անկարա, նաև պատրաստ ենք հյուրընկալելու․ ԱԽ քարտուղար
ՀՀ ԱԽ քարտուղարը հայտարարել է, որ եթե առիթ լինի, պատրաստ են գնալ Բաքու և Անկարա, նաև պատրաստ են հյուրընկալելու
10:49
23 Դեկտեմբերի 2021
Հայկ Մարությանի կինը՝ Հայաստանից հեռանալու մասին (ՎԻԴԵՈ)
Հայկ Մարությանի կինը՝ Հայաստանից հեռանալու մասին. ՎԻԴԵՈ
10:40
23 Դեկտեմբերի 2021
Գագիկ Սուրենյանը Երևանի ցնցող լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Գագիկ Սուրենյանը Երևանի ցնցող լուսանկար է հրապարակել. ՖՈՏՈ
17:42
22 Դեկտեմբերի 2021
Միրզոյանն ու Լավրովը քննարկել են Սոչիի եռակողմ պայմանավորվածությունների կատարումը
Միրզոյանն ու Լավրովը քննարկել են Սոչիի եռակողմ պայմանավորվածությունների կատարումը
17:00
22 Դեկտեմբերի 2021
«Ամո՛թ քեզ». Ալեն Սիմոնյանը Հայկ Մարությանին անվանել է պորտաբույծ և ապիկար
«Ամո՛թ քեզ». Ալեն Սիմոնյանը Հայկ Մարությանին անվանել է պորտաբույծ և ապիկար
16:34
22 Դեկտեմբերի 2021
ՀՐԱՏԱՊ. Հայկ Մարությանը հեռացվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից, նշանակվեց նոր քաղաքապետ
ՀՐԱՏԱՊ. Հայկ Մարությանը հեռացվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից, նշանակվեց նոր քաղաքապետ