Փարաքարում վիրավոր թռչունն ընկել է տներից մեկի բակը, օգնության են հասել փրկարարները (ՖՈՏՈ)

12.05.2023, 22:53
Փարաքարում վիրավոր թռչունն ընկել է տներից մեկի բակը, օգնության են հասել փրկարարները. ՖՈՏՈ
Փարաքարում վիրավոր թռչունն ընկել է տներից մեկի բակը, օգնության են հասել փրկարարները (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Մայիսի 12-ին, ժամը 18։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Արարատյան փողոցի տներից մեկի բակում վիրավոր քարարծիվ է նկատվում, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ հայտնաբերված թռչունը վիրավոր կրետակեր է:

Փրկարարները թռչունին տեղափոխել են Երևանի Կենդանաբանական այգի:-0-