412.85
5.16
388.49
+14
Եղանակը Երևանում
Հայ

Պապիկյանը հայտնեց, թե ինչ հանգամանքներում է հրդեհ բռնկվել զորամասի կացարանում

11:39
19 Հունվարի 2023

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Նախնական տվյալներով 15 զինծառայողի մահվան պատճառ դարձած հրդեհը բռնկվել է հրդեհային անվտանգության կանոնների խախտման հետևանքով։

Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Ռազմական ոստիկանության հայտնած նախնական տվյալներով՝ հրդեհային անվտանգության կանոնների խախտման հետևանքով տեղի է ունեցել բռնկում, որի ժամանակ օգտագործվել է նաև արգելված միջոց։ Խոսքը վերաբերում է ավտոբենզինին է, հնարավոր չի եղել հետագայում մարել»,- ասաց Պապիկյանը։

ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն իր հերթին նշեց, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 532–րդ հոդվածի 4–րդ մասի հատկանիշներով, այն է շրջապաի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավել անձի մահ։

«Կա նախնական վարկած առ այն, որ հրդեհը տեղի է ունեցել ջեռուցման հետ կապված հարցում անվտանգության կանոնների խախտման պատճառով», – ասաց Քյարամյանը։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, հունվարի 19-ին, ժամը 01:15-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում այրվում է շինություն:

Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:58-ին, մարվել՝ 06:33-ին: Այրվել է շինությունը (մոտ 104 քմ)։

ՊՆ–ի հաղորդմամբ, հրդեհի հետևանքով 15 զինծառայող զոհվել է, 3–ի վիճակը ծանր է։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:28
07 Մարտի 2023
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
13:56
07 Մարտի 2023
Հրապարակվել են մետրոյի «Աջափնյակ» նոր կայարանի մանրակերտի լուսանկարները (ՖՈՏՈ)
Հրապարակվել են մետրոյի «Աջափնյակ» նոր կայարանի մանրակերտի լուսանկարները. ՖՈՏՈ
13:19
07 Մարտի 2023
Վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի ավտովթարի հետևանքով տուժած 14 քաղաքացիներից 3–ի վիճակը ծանր է. ԱՆ
Վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի ավտովթարի հետևանքով տուժած 14 քաղաքացիներից 3–ի վիճակը ծանր է
11:43
07 Մարտի 2023
Գերեվարված հայ մայորը Բաքվում համագործակցության համաձայնագիր է ստորագրել, վերադարձել է ՀՀ ու 20 հազ. դոլարով պետական գաղտնիք տրամադրել
Գերեվարված հայ մայորը Բաքվում համագործակցության համաձայնագիր է ստորագրել, վերադարձել է ՀՀ ու 20 հազ. դոլարով պետական գաղտնիք տրամադրել
11:39
07 Մարտի 2023
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են համալրել հաշիվները և վճարել վարկերը Հայփոստի փոստային բաժանմունքներում
ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է ընձեռել ֆիզիկական անձ հաճախորդներին համալրել հաշիվները, ավանդները և վճարել վարկերը Հայփոստ փոստային կապի ազգային օպերատորի բաժանմունքներում
10:45
07 Մարտի 2023
Մարտի 8-ի առթիվ Կարեն Վարդանյանը Լոռու մարզի մինչև 18 տարեկան 4 և ավելի երեխա ունեցող 562 նպաստառու ընտանիքի հատկացրել է 113 մլն դրամ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Լոռու մարզում հաշվառված է մինչև 18 տարեկան 4 և ավելի երեխա ունեցող նպաստառու 562 ընտանիք. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:28
06 Մարտի 2023
Գեղարքունիքում ուժեղ քամու հետևանքով հոսանքազրկվել են մի շարք բնակավայրեր, կասեցվել է դասապրոցեսը
Ջեռուցման բացակայությամբ պայմանավորված կասեցվել է նշված բնակավայրերի դպրոցների դասապրոցեսը
12:58
06 Մարտի 2023
Կարմրուկով վարակված 20 հիվանդներից 15–ը երևանցիներ են
Երևանի ենթակայությամբ գործող բոլոր պոլիկլինիկաներում նախորդ շաբաթ և կիրակի օրերին սահմանվել է հերթապահություն
12:31
06 Մարտի 2023
ՀՀ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել
12:13
06 Մարտի 2023
Առավոտվա դրությամբ կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 20–ի. ԱՆ
Հիվանդներից 19-ը պատվաստված չէ, 1-ը թերի է պատվաստված
13:57
05 Մարտի 2023
Հայաստանում փոթորկային քամի է սպասվում
Հայաստանում փոթորկային քամի է սպասվում
15:09
04 Մարտի 2023
Նշվել է ՀՀ-ի այն քաղաքը, որն ամենաանվտանգն է երկրաշարժերի դեպքում
Սեյսմոլոգը նշել է ՀՀ-ի այն քաղաքը, որն ամենաանվտանգն է երկրաշարժերի դեպքում