Պապիկյանն ու Շոյգուն քննարկել են պաշտպանական համագործակցության մի շարք հարցեր (ՖՈՏՈ)
12:33
24 Նոյեմբերի 2022
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Նոյեմբերի 23-ին Երևանում անցկացվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարների, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների մասնակցությամբ, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն։
Նիստից անմիջապես հետո կարճ առանձնազրույց եմ ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի հետ։ Սերգեյ Շոյգուի հետ մտքեր ենք փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև պաշտպանական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցերի վերաբերյալ։-0-
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ներկայացրել է կառույցի միջնորդական դերի առանձնահատկությունները. ՎԻԴԵՈ