Պապիկյանն ԱՄԷ պաշտպանության պետնախարարի հետ քննարկել է ՀՀ–ԱՄԷ համագործակցությունը պաշտպանության ոլորտում

14.11.2023, 14:06
Կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել՝ ջանքեր գործադրելու համագործակցության զարգացման և այն իրավական հիմքերի վրա դնելու համար
Պապիկյանն ԱՄԷ պաշտպանության պետնախարարի հետ քննարկել է ՀՀ–ԱՄԷ համագործակցությունը պաշտպանության ոլորտում
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ԱՄԷ այցի շրջանակներում՝ նոյեմբերի 14-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ պաշտպանության պետնախարար Մոհամմադ Ահմադ ալ Բովարդիի հետ, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը։

Քննարկվել են ՀՀ և ԱՄԷ միջև պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։

Կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել՝ ջանքեր գործադրելու համագործակցության զարգացման և այն իրավական հիմքերի վրա դնելու համար։-0-