572.46
6.72
486.37
+31
Եղանակը Երևանում
Հայ

«Պանդորայի արկղ». հայ փորձագետները հայտարարեցին, որ Արա Սաղաթելյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման (ՎԻԴԵՈ)

21:29
27 Փետրվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի կալանքը քաղաքական բնույթի է, իսկ քաղաքական դրդապատճառներով կալանքները «Պանդորայի արկղ են», որը վտանգավոր է քաղաքական տեսակետից։ 

Այս մասին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում ասուլիսի ժամանակ ասացին Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն ու ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի ղեկավար Ալեքսանդր Մարկարովը։

Սաղաթելյանը քաղբանտարկյալ է

Իսկանդարյանը վստահ է, որ Սաղաթելյանի կալանքը քաղաքական բնույթ ունի, չնայած դա դժվար է ապացուցել։ 

«Այդ ամենը երևում է նրանով, թե ինչպես էր այն (կալանք) տեղի ունենում, ինչ մարդիկ էին կալանավորվում, ինչ կոնտեքստում է այդ ամենը տեղի ունեցել, ծիծաղելի ու վատ ձևավորված մեղադրանքով։ Ընդ որում, որոշումն ընդունվել է կամ պատահական կամ բավականին արագ, քանի որ միգուցե հնարավոր էր ինչ–որ ավելի լուրջ բան հորինել», – ասաց նա։ 

Քաղաքագետը նշեց, որ դա շատ հետաքրքիր ֆենոմեն է, որն ավելի ընդարձակ է, քան Սաղաթելյանի և այն մարդկանց կալանքը, որոնք ձերբակալվեցին նրա հետ, բայց հետո բաց թողնվեցին։ 

Ինչպես հիշեցրեց Իսկանդարյանը, Հայաստանում մինչև 2018թ.–ը կար ավանդույթ. քաղաքական պայքարը շատ քիչ կամ ընդհանրապես չէր կիրառում իրավաբանական պատժիչ մեթոդներ։ 

«Դա այդքան էլ տիպիկ չէ նախկին խորհրդային տարածքի համար։ Խորհրդային տարածքում մենք գիտենք տասնյակ օրինակներ, որոնց դեպքում քաղաքական պայքարում տարածված էր իրավաբանական, օրինական ոստիկանական մեթոդների կիրառումը` Մութալիբովից մինչև Ակաև, Սահակաշվիլուց մինչև Բակիև և այլն։ Նախագահներ, որոնք ստիպված էին փախչել իրենց երկրներից, քանի որ իշխանությունից հեռանալուց հետո ենթարկվում էին հետապնդման իրավաբանական մեթոդներով», – բացատրեց նա։ 

Քաղաքագետը նշեց, որ Հայաստանում նման ավանդույթ չկար, երկու նախկին նախագահներն էլ (Լևոն Տեր–Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը) ապրել են Հայաստանում, գրել են հուշագրություններ, սակայն այս ավանդույթը խախտվեց 2018թ.–ից հետո։

«Մեզ մոտ նման գործերը քիչ չեն։ Պատկերացնել, որ այս ամենը պատահական համընկնումներ են, հանկարծ քննիչը, որը 10 տարի չէր հիշում ինչ–որ քրեական գործի մասին, հենց հիմա սկսեց մտահոգվել և հենց հիմա այդ քրեական գործերը հանկարծ տարածվեցին ինչ–որ մարդկանց վրա, որոնք զգալի դեր էին խաղում քաղաքական դաշտում, ներեցեք, այդպես չի լինում։ Այդ ամենը սկսվեց ինչ–որ «տուշոնկայից» (Մանվել Գրիգորյանի գործը, խմբգր.) և մինչ օրս շարունակվում է», – ասաց նա։

Փորձագետը նշեց, որ դա քաղաքականության մեջ նշանակալի դեր ունեցած մարդկանց դեմ իրավաբանական և քաղաքական ուժի կիրառման գործիքակազմերից մեկն է։ Իսկանդարյանի խոսքով, անհնար է ենթադրել, որ այդ ամենը պատահականություն է։

«Բոլորին պարզ է, որ նման կալանքները պատահական չեն, որ կա քաղաքական լարվածություն, և այդ քաղաքական լարվածության պահին տեղի են ունենում նման բաներ։ Սրա մասին պետք էլ չէ խոսել։ Սա գործ է, որն ունի լուրջ քաղաքական բաղադրիչ, մոտ 100%–անոց», – կարծում է նա։ 

Քաղաքագետի խոսքով, Հայաստանում ընդունված էր, որ իրավապաշտպանները կամ իրենց այդպիսին համարողները քաղբանտարկյալներ էին համարում մարդկանց, որոնք վաստակել են պատիվ լինել քաղբանտարկյալներ։ 

«Քաղբանտարկյալը քաղաքական դրդապատճառներով կալանավորված մարդն է։ Պարոն Սաղաթելյանը, իմ կարծիքով, հիմա այդպիսին է», – ասաց Իսկանդարյանը։ 

«Արդարադատության ընտրովի բացակայության» ճանապարհին 

Մարկարովն իր հերթին հայտարարեց, որ չէր ցանկանա տեսնել Հայաստանը «ընտրովի արդարադատություն» ունեցող երկրների շարքում։ 

«Չեմ ուզում, որպեսզի մեզ մոտ հիշեն «Մարդ լինի, հոդվածը կգտնենք» հին արտահայտությունը։ Չեմ ուզում, որ մեզ մոտ վերսկսվի քաղբանտարկյալների առկայության մասին հայտարարությունների շարքը։ Չեմ ուզում, որպեսզի այդ «ընտրովի արդարադատությունը» դառնա «արդարադատության ընտրովի բացակայություն»», – ասաց նա։ 

Ինչպես պարզաբանեց Մարկարովը, տարբեր տեսակի իշխանությունները փորձում են տարբեր կերպ պայքարել սեփական քաղաքական հակառակորդների դեմ, սակայն հաճախ պահպանվում են «պատվի որոշակի հարցեր»։ 

«Այս դեպքում քաղաքական հակառակորդների դեմ պայքարի միջոցը, որը սկսվել է մինչ այդ և շարունակվում է 2018թ.–ից հետո, մեր երկրում ստանում է ինքնատիպ կերպարանք», – նշեց նա։ 

Մարկարովն ընդգծեց, որ տեղի ունեցածը նպատակաուղղված է, կան միտումներ, որ «ընտրովի արդարադատությունը» դառնում է «արդարադատության ընտրովի բացահակայություն»։

««Արդարադատության ընտրովի բացակայության» մթնոլորտում ապրելը լուրջ խնդիր և հարված է ցանկացած իշխանության համար։ Ոչ մի իշխանություն չի ուզում ունենալ հիմնավոր կասկածներ, որ երկրում կան քաղբանտարկյալներ։ Սակայն եթե նա իրականացնում է գործողություններ, որոնց ընթացքում հայտնվում են քաղբանտարկյալների առկայության մասին այդ հիմնավոր կասկածները, ապա դա այն իրավիճակն է, որն անհրաժեշտ չէ այդ թվում իշխանությանը», – ասաց նա։ 

Քաղաքական դրդապատճառներով կալանքները «Պանդորայի արկղ են»

Իսկանդարյանը հայտարարեց, որ քաղաքական դրդապատճառներով կալանքի այդ ֆենոմենը «Պանդորայի արկղ է», որը վտանգավոր է ոչ միայն բարոյական կամ իրավական, այլև քաղաքական տեսակետից։

«Եթե մարդիկ կալանավորվում են քաղաքական դրդապատճառներով, դրանից հետո իշխանությանը գտնվող մարդիկ ստիպված են լինում ցանկացած գնով կառչել իշխանությունից, քանի որ արդեն չի կարելի հեռանալ», – ասաց նա։ 

Իսկանդարյանն ընդգծեց, որ ավելի վաղ Հայաստանում որոշակի քաղաքական մթնոլորտ էր ստեղծում այն ավանդույթը, երբ մարդիկ, որոնց դեմ հասարակությունն ուներ պահանջներ և դժգոհություններ, մասնավորապես` նախկին նախագահներ Լևոն Տեր–Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և այլք, կարող էին հեռանալ իշխանությունից և հնարավորություն ունենալ ապրել իրենց տանը` ստիպված չլինելով փախչել։ 

Քաղաքագետի խոսքով, այն բանից հետո, երբ մարդկանց կալանավորում են քաղաքականության հետ կապ ունեցող դրդապատճառներով, այդ քաղաքական մթնոլորտը փոխվում է, քանի որ մարդիկ սկսում են հասկանալ, որ իշխանությունը կամ պաշտոնը կորցնելուց հետո նրանք կկորցնեն ոչ միայն դրանք, այլև ունեցվածքը, ազատությունը  և «ցանկացած այլ բան»։

«Դա չափազանց վտանգավոր է զուտ քաղաքական տեսակետից», – ասաց նա։

Ինչու՞մ են մեղադրվում Արա Սաղաթելյանին ու նրա համախոհներին

Փետրվարի 19–ին ԱԱԾ–ն բերման էր ենթարկել ու ձերբակալել քաղաքական վերլուծաբան, «Քառյակ մեդիա» մեդիոհոլդինգի համահիմնադիր Կարեն Բեքարյանին, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին ու ևս հինգ քաղաքացու։ Բեքարյանին, Սաղաթելյանին և ևս երկու ձերբակալվածի մեղսագրվում է, մասնավորապես, #Gagik_Soghomonyan անունով ֆեյքային էջի կառավարում և չթույլատրված տեղեկատվության հրապարակում։ 

Ձերբակալելուց առաջ ԱԱԾ աշխատակիցները խուզարկել են Սաղաթելյանի և Բեքարյանի աշխատասենյակները։ Փաստաբանների խոսքերով, խուզարկության ընթացքում առգրավվել են հեռախոսներ և համակարգիչներ ՀՀ Սահմանադրության և ՔՕ կոպիտ խախտումներով։

ԱԱԾ էին բերման ենթարկվել նաև Սաղաթելյանի գրասենյակի երեք աշխատակիցները, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն, սահմանադրական իրավունքի փորձագետ Գոհար Մելոյանը, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան, նրա հեռախոսն ու աշխատանքային համակարգիչը ևս առգրավվել են։ Էլիբեգովային և Մելոյանին հարցաքննել են, այնուհետև ազատ են արձակել։ 

Բեքարյանին և Սաղաթելյանին նույն երեկո մեղադրանքներ են առաջադրվել երեք հոդվածներով` ազգային, ռասայական թշնամանք տարածելու հրապարակային կոչեր, թշնամանք հարուցելը ինչ-որ շերտերի նկատմամբ և ռազմական դրության ժամանակ տեղեկատվության տարածման կանոնների խախտում։

Փետրվարի 21–ին Սաղաթելյանը երկու ամսով կալանավորվեց, նրա փաստաբան Հակոբ Ենոքյանը կարծում է, որ առաջադրված մեղադրանքներն ինչպես իրավական, այնպես էլ փաստական առումով անհիմն են և որևէ կերպ չփաստարկված։

Հաջորդ օրը Երևանի դատարանը մերժեց Կարեն Բեքարյանին կալանավորելու ԱԱԾ քննիչների միջնորդոթյունը։ Դուրս գալով դատարանի շենքից` Բեքարյանը հայտարարեց, որ այս գործընթացը համարում է քաղաքական հետապնդում, իսկ նախաքննությունն ու քրեական գործը տրամաբանությունից զուրկ են։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:20
16 Սեպտեմբերի 2021
Հայաստանում մեծամասշտաբ զորավարժություն է անցկացվում` ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների ընդգրկմամբ
Մեածամասշտաբ զորավարժության ընթացքումանձնակազմը հաղթահարելով բարդ տեղանքը՝ հարձակվել է հակառակորդի հատուկ պահպանվող ռազմավարական օբյեկտի վրա, ոչնչացրել կենդանի ուժը, առգրավել փաստաթղթերն ու սպառազինությունը և վերադարձել
15:52
16 Սեպտեմբերի 2021
Ձեզ թվում է, որ պետք է կյանքը կանգնեցնենք, ուրիշ ոչ մի բան չանենք, զբաղվենք միայն այդ ճանապարհո, չշնչենք-չարտաշնչենք. Քերոբյանը` Սյունիքում ստեղծված իրավիճակի մասին (ՎԻԴԵՈ)
Ձեզ թվում է, որ պետք է կյանքը կանգնեցնենք, ուրիշ ոչ մի բան չանենք, զբաղվենք միայն այդ ճանապարհո, չշնչենք-չարտաշնչենք. Քերոբյանը` Սյունիքում ստեղծված իրավիճակի մասին.ՎԻԴԵՈ
15:16
16 Սեպտեմբերի 2021
Սասուն Խաչատրյանը նոր պաշտոն է ստանձնել
Սասուն Խաչատրյանը նոր պաշտոն է ստանձնել
13:42
16 Սեպտեմբերի 2021
«Նովոստի–Արմենիա»–ի YouTube-յան ալիքում հրապարակվել է Travel show–ի հերթական մասը (ՎԻԴԵՈ)
Ճամփորդիր դեպի Հայաստանի չքնաղ վայրերից մեկը.ՎԻԴԵՈ
12:35
16 Սեպտեմբերի 2021
Հայաստանում ծավալված 2044 մահճակալային ֆոնդից 1860–ն արդեն զբաղված է.նախարարն ահազանգում է
Հայաստանում ծավալված 2044 մահճակալային ֆոնդից 1860–ն արդեն զբաղված է.նախարարն ահազանգում է
12:18
16 Սեպտեմբերի 2021
Մի սխրագործության պատմություն. Շավարշ Կարապետյան՝ մենամարտ մահվան հետ
Նա արեց անհնարինը. Շավարշը միայնակ 10 մետր խորությունից դուրս բերեց 46 մարդու, ովքեր արգելափակվել էին Երևանյան լիճն ընկած տրոլեյբուսում.ՖՈՏՈ
12:09
16 Սեպտեմբերի 2021
Հայաստանցիներն Ամանորին կհանգստանան ընդամենը 3 օր
Հայաստանցիներն Ամանորին կհանգստանան ընդամենը 3 օր
11:56
16 Սեպտեմբերի 2021
Ավանեսյան. թեստավորումը կարող էինք դնել 3 կամ 4 օրը մեկ, բայց սարքել ենք ամիսը 2 անգամ (ՎԻԴԵՈ)
Ավանեսյանը նշում է, որ թեստավորումը կարող էին դնել 3 կամ 4 օրը մեկ, բայց սարքել ենք ամիսը 2 անգամ.ՎԻԴԵՈ
11:22
16 Սեպտեմբերի 2021
ՀՀ–ում դատապարտյալի հետանցքից հայտնաբերվել է փաթեթ, որում եղել է մկրատի կոտրած ծայր և 2 ներարկիչ (ՖՈՏՈ)
ՀՀ–ում դատապարտյալի հետանցքից հայտնաբերվել է փաթեթ, որում եղել է մկրատի կոտրած ծայր և 2 ներարկիչ.ՖՈՏՈ
11:10
16 Սեպտեմբերի 2021
ԱԱԾ–ն հայտարարություն է տարածել
Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել
10:57
16 Սեպտեմբերի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 764 նոր դեպք, 506 մարդ առողջացել է, 19 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 764 նոր դեպք, 506 մարդ առողջացել է, 19 մարդ մահացել է
10:00
16 Սեպտեմբերի 2021
Հայաստանում կանցկացվի Armenian Business Forum (ՎԻԴԵՈ)
Ֆորումը կդառնա համագործակցության հարթակ Ռուսաստանի և Հայաստանի հայ ձեռներեցների համար և կստեղծի նոր բիզնես համայնք.ՎԻԴԵՈ