412.18
4.03
387.5
+23
Եղանակը Երևանում
Հայ

ՊՎԾ–ն ուսումնասիրություն է սկսել Երևանի քաղաքապետարանում, հայտնի է նպատակը

15:22
29 Դեկտեմբերի 2021
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Պետական վերահսկողական ծառայությունն այսօր՝ դեկտեմբերի 29–ին, ուսումնասիրություն է սկսել իրականացնել Երևանի քաղաքապետարանում։

Загружается новость ... "Лево"

Այս մասին հայտնում է news.am–ը` հղում անելով քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանին։

Ըստ Irakanum.am-ի տեղեկությունների՝ ՊՎԾ–ն քաղաքապետարանում ուսումնասիրություն է իրականացնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով, իսկ ուսումնասիրության նպատակը նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գործունեությունն է։ Ըստ կայքի՝ ուսումնասիրվել են մի շարք փաստաթղթեր՝ քաղաքապետարանի եկամուտների, բյուջեի ծախսերի վերաբերյալ։

Մարությանի մասին

Հայկ Մարությանն առաջիններից մեկն էր, ով 2018թ.-ին աջակցում էր հեղափոխությանը: Նա հեղափոխությունից հետո առաջինն էր, ով շրջանառության մեջ դրեց հասարակությանը «սպիտակների» և «սևերի» բաժանելու երևույթը: Մասնավորապես, «Իմ քայլը» դաշինքի բարեգործական միջոցառման ժամանակ, որի ընթացքում 2018թ.-ի սեպտեմբերի 2-ին միջոցներ էին հավաքվում նախընտրական արշավի համար Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունների շրջանակում Մարությանը հայտարարեց, որ նրանք լուսավոր ուժ են, իսկ ովքեր չեն ցանկանում իրենց հաղթանակը, սևեր են:

Загружается новость ... "Право"

Մարությանի և Փաշինյանի հարաբերություններում ճեղքում առաջացավ Արցախյան պատերազմից հետո, երբ Մարությանը դուրս եկավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։

Մոտ 10 օր առաջ Երևանի Ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսեց։ Դեկտեմբերի 22–ին Մարությանը Ավագանու 44 կողմ և 10 դեմ ձայներով հեռացվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից, նրա փոխարեն նշանակվեց առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Մարությանը երևանցիներին ուղղված իր ուղերձում կոշտ քննադատեց իշխանություններին։ Նա նշեց, որ իր կարծիքով հեղափոխության հիմնական նպատակը պետք է լիներ ուրիշների կյանքը բարելավելը, բայց ներկայիս իշխանությունը եկավ և սկսեց բարելավել իրենց կյանքը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:59
25 Սեպտեմբերի 2023
Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվել է
երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվեց
10:43
25 Սեպտեմբերի 2023
Ժամը 10-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել ակցիաների 142 մասնակից
Ժամը 10-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել ակցիաների 142 մասնակից
10:11
25 Սեպտեմբերի 2023
Ֆրանսիան զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հնարավոր ռազմական հարձակման կապակցությամբ
09:52
25 Սեպտեմբերի 2023
Երևանում անհնազանդության ակցիաներ են, քաղաքացիներին բերման են ենթարկում
Ոստիկանները մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ բերման են ենթարկում քաղաքացիներին
09:39
25 Սեպտեմբերի 2023
Սեպտեմբերի 25-ին ժամը 06:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 2906 անձ
Նրանցից 2100-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 794-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է
16:59
24 Սեպտեմբերի 2023
Երևանի մետրոնն այսօր փակ է
17:36
04 Օգոստոսի 2023
Fitch Ratings-ը բարձրացրել է Արդշինբանկի վարկանիշը
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Արդշինբանկի արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի վարկանիշը` "B+" –ից դարձնելով «BB-»
16:58
04 Օգոստոսի 2023
20 հազ. դոլարով պատրաստել են ծննդյան և մահվան կեղծ վկայականներ. բացահայտվել է միգրացիայի ոլորտում հանցավոր խմբի գործունեություն (ՎԻԴԵՈ)
20 հազ. դոլարով պատրաստել են ծննդյան և մահվան կեղծ վկայականներ ու կազմակերպել քաղաքացիների անօրինական միգրացիա դեպի Եվրոպա. ՎԻԴԵՈ
15:36
04 Օգոստոսի 2023
Համարվում է վտանգավոր սննդամթերք. պանրի արտադրություն է կասեցվել
ՀՀ–ում պանրի արտադրություն է կասեցվել
19:37
03 Օգոստոսի 2023
Ուշադրություն. օգոստոսի 5-ից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի գլխավոր պողոտաներից մեկում (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. օգոստոսի 5-ից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի գլխավոր պողոտաներից մեկում. ՍԽԵՄԱ
18:03
03 Օգոստոսի 2023
Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Լաչինի միջանցքի սկզբնամաս
Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Լաչինի միջանցքի սկզբնամաս՝ Կոռնիձորի սահմանային հատված, որտեղ արդեն 9-րդ օրն է՝ կանգնած է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն տեղափոխել փորձող բեռնատարների շարասյունը