ՊՆ–ն հայտարարություն է տարածել, ի՞նչ իրավիճակ է սահմանին

03.03.2022, 12:17
ՊՆ–ն հայտարարություն է տարածել, ի՞նչ իրավիճակ է սահմանին
ՊՆ–ն հայտարարություն է տարածել, ի՞նչ իրավիճակ է սահմանին
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե մարտի 2-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ՝ չի համապատասխանում իրականությանը, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։

«Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–