ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Վարդենիսի տարածքում նախօրեին խոցված ադրբեջանական ԱԹՍ–ները հետախուզական էին, նշեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում։
Загружается новость ... "Лево"
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8–ի երեկոյան ՊՆ–ն հայտնեց, որ Վարդենիսի տարածքում 7 ԱԹՍ է խոցվել։
«Դրանք հետախուզական էին, բայց չգիտեմ բոլորը արդյոք։ Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես չի ներկայացրել իրենց տարատեսակները, բայց չեմ բացառում։ Հետո գիտեք ինչ, կա մի հետաքրքրիր բան, ԱԹՍ–ների մեջ կան երկակի կիրառության ԱԹՍ–ներ, այսինքն` հետախուզահարվածային ԱԹՍ–ներ։ Շատ հաճախ տարանջատելը շատ դժվար է։ Հիմա նույն պլատֆորմի վրա, օրինակ «Օրբիտեր» մոդելի վրա կա հետախուզական և հետախուզահարվածային։ Այնպես որ էդպիսի տարանջատումները շատ պայմանական են», – նշեց Հովհաննիսյանը։–0–