ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի պաշտպանության նախարարությունից հերքում են մամուլում տարածված տեղեկատվությունը, թե պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առաջիկայում հրաժարական է տալու և անցնելու է դիվանագիտական աշխատանքի:
Պաշտպանության նախարարության աղբյուրը
«Արմենպրես»-ին փոխանցել է, որ այդ լուրը իրականությանը չի համապատասխանում:
«Իրավունք» օրաթերթը փետրվարի 10-ին տեղեկատվություն է հրապարակել, թե պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առաջիկա օրերին հրաժարական կտա և կանցնի դիվանագիտական աշխատանքի:–0–