407.5
6.87
405.15
+29
Եղանակը Երևանում
Հայ

ՊՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

13:22
17 Հունիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձերբակալվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը, հաղորդում է ՀՀ ԱԱԾ–ն:

Կատարված լայնածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ-ում գործող ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակներում մատակարարված ապրանքի ընդունող հանձնաժողովի նախագահ Արմեն Հարությունյանը օժանդակելով մատակարար ընկերության տնօրենին և սեփականատիրոջը ձեռնամուխ են եղել կնքված պայմանագրի առարկային չհամապատասխանող գույքն ընդունելու գործընթացին և դրա դիմաց ՀՀ պաշտպանության նախարարությունից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու ուղղակի դիտավորության իրագործմանը և այդ նպատակով պայմանագրով նախատեսված հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցների փոխարեն, խաբեության եղանակով՝ թաքցնելով մատակարարված գույքի տակտիկատեխնիկական բնութագրին չհամապատասխանելու փաստը, ՊՆ-ին են մատակարարել ընդհանուր՝ 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլար արժեքով չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի կրակոցներ, որոնք իրենց մարտավարական և տեխնիկական հատկանիշներով էապես զիջել են այն հրանոթի կրակոցներին, որոնց համար դրանք մատակարարվել են մասնավորապես՝ չեն ապահովել թիրախի խոցման հեռավորությունը, կրակոցների արդյունքում արձանագրվել են պահանջվող նորմերից բավական մեծ չափի թերաթռիչքներ, ձգաբանական բնութագրով չեն համապատասխանել ՊՆ-ի տրամադրության տակ առկա հրանոթների կրակոցի ձգաբանական բնութագրին և ՀՀ զինված ուժերում գործող հրաձգության աղյուսակի պարամետրերին, հետևաբար անհնար է եղել մատակարարված հրանոթները կիրառելու դեպքում արձակել թիրախային կրակոցներ և լուծել մարտական խնդիրներ, որի արդյունքում կնքված պայմանագրի հիման վրա ընկերության հաշվին է փոխանցվել առանձնապես խոշոր չափերի՝ 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլար, ինչը պետության համար առաջացրել է նյութական ծանր հետևանքներ:

«Միևնույն ժամանակ պարզվել է, որ ձեռք բերված տվյալ խմբաքանակի կրակոցները կիրառվել են նաև 44-օրյա պատերազմի ընթացքում, որոնց կիրառման արդյունքում, իրենց մարտավարական և տեխնիկական հատկանիշներով իրական կրակոցներին զիջելու հետևանքով՝ հնարավոր չի եղել լուծել մարտական խնդիրները:
Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև մատակարար ընկերության տնօրենին և սեփականատիրոջը», – նշվում է հաղորդագրության մեջ:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան քննչական և այլ դատավարական գործողություններ կոռուպցիոն սխեմային ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:00
19 Օգոստոսի 2022
«Արմավիրում ադրբեջանցինե՞ր են հայտնվել». ԱԱԾ-ն պարզաբանում է
«Արմավիրում ադրբեջանցինե՞ր են հայտնվել». ԱԱԾ-ն պարզաբանում է
22:18
19 Օգոստոսի 2022
13 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
13 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
19:37
19 Օգոստոսի 2022
Ամերիաբանկն արժանացել է «Global Finance» ամսագրի «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի ամենանորարար թվային բանկ 2022» մրցանակին
«Global Finance» ամսագիրը հայտարարել է «2022թ. աշխարհի լավագույն թվային բանկեր սպառողների համար» մրցանակաբաշխության հաղթողներին
15:17
19 Օգոստոսի 2022
Fly Arna-ն մեկնարկում է նոր ուղիղ թռիչքներ դեպի Մոսկվա
Fly Arna-ն մեկնարկում է նոր ուղիղ թռիչքներ դեպի Մոսկվա
13:27
19 Օգոստոսի 2022
Դպրոցներում հրաժարվել ենք անբավարար գնահատման շեմից. քննարկվել են հանրակրթության ոլորտի բարեփոխումները
Դպրոցներում հրաժարվել ենք անբավարար գնահատման շեմից. քննարկվել են հանրակրթության ոլորտի բարեփոխումները
12:34
19 Օգոստոսի 2022
Երևանի մետրոպոլիտենի ժամանակավոր պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից, նոր ժ/պ է նշանակվել
Երևանի մետրոպոլիտենի ժամանակավոր պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից, նոր ժ/պ է նշանակվել
12:29
19 Օգոստոսի 2022
Քննարկվում է «Սուրմալու»-ի պայթյունից տուժածներին ու զոհվածների ընտանիքներին աջակցելու հարցը
Քննարկվում է «Սուրմալու»-ի պայթյունից տուժածներին ու զոհվածների ընտանիքներին աջակցելու հարցը
11:27
19 Օգոստոսի 2022
Երևանի կենտրոնում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Երևանի կենտրոնում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել. ՖՈՏՈ
11:08
19 Օգոստոսի 2022
Գյումրիում ահաբեկչության մասին կեղծ ահազանգ հնչեցրած անձը կալանավորվել է. դատախազությունը մանրամասնում է
Գյումրիում ահաբեկչության մասին կեղծ ահազանգ հնչեցրած անձը կալանավորվել է. դատախազությունը մանրամասնում է

15:57
18 Օգոստոսի 2022
Հայաստանը կտեղադրի նոր անցակետեր Ադրբեջանի հետ սահմանին
Հայաստանը կտեղադրի նոր անցակետեր Ադրբեջանի հետ սահմանին
14:14
18 Օգոստոսի 2022
Երևանում փողոցային ապօրինի առևտրով զբաղվող քաղաքացիներին սպառնում է ոչ միայն տուգանք, այլև ապրանքի բռնագանձում
Երևանում փողոցային ապօրինի առևտրով զբաղվող քաղաքացիներին սպառնում է ոչ միայն տուգանք, այլև ապրանքի բռնագանձում
13:52
18 Օգոստոսի 2022
Փաշինյան. «Իքս պահին մի աղետ ունենալու ենք, մեր կարուսելներին նայում ես, 70 տոկոսն աղետի նախանշան է»
Փաշինյանը հայտարարել է՝ պետք է գնանք նոր ստանդարտների