ՀՀ ՊՆ-ն ուսումնասիրում է ադրբեջանցիների կողմից հայ ռազմագերիներին խոշտանգելու վերաբերյալ տարածված նոր տեսանյութը

11.10.2022, 23:00

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ՊՆ-ն ուսումնասիրում է ադրբեջանցիների կողմից հայ ռազմագերիներին խոշտանգելու վերաբերյալ տարածված նոր տեսանյութը։

Սյս մասին հաղորդում են հայկական ԶԼՄ-ները' հղում անելով ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանին։

Երեքշաբթի սոցցանցերում տարածվել է նոր տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները խոշտանգում հայ ռազմագերիներին։ Ենթադրվում է, որ տեսանյութը նկարահանվել է Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ։

Կադրերում երեւում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները դաժանորեն խեղում հայ զինծառայողների ոտքերը, այնուհետև ստիպում կանգնել։-0-