ՊՆ-ն քիչ առաջ հաղորդագրություն է տարածել

04.07.2022, 10:13
ՊՆ-ն քիչ առաջ հաղորդագրություն է տարածել' ներկայացնելով սահմանային իրավիճակը
ՊՆ-ն քիչ առաջ հաղորդագրություն է տարածել
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հուլիսի 3-ի լույս 4-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ չի համապատասխանում իրականությանը, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։ 

«Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–