+3
Եղանակը Երևանում
Հայ

ՊՆ–ն պարզաբանում է զինգրքույկում Արցախյան պատերազմին մասնակցելու մասին գրառում կատարելու կարգը

10:57
17 Փետրվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի 27-ին սանձազերծված մարտական գործողությունների մասնակիցների զինգրքույկներում համապատասխան գրառումների կատարման առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է․

1․ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը տեղի ունեցած մարտական գործողություններին մասնակցած և գործողությունների ավարտից հետո մարտական հերթապահության ընդգրկված զինծառայողների, զորահավաքային զորակոչով զորակոչված (կամ՝ այլ ընթացակարգերով զինվորական ծառայության ներգրավված) անձնակազմի զինգրքույկներում (7-րդ էջի 16-րդ սյունակ, նոր նմուշի զինգրքույկներում՝ 7-րդ էջի 12-րդ սյունակ), ինչպես նաև պարտադիր ժամկետային զինծառայողների հաշվեծառայողական քարտերում և «Հայրենիքի պաշտպանի անհատական գրքույկներում» կատարվում է համապատասխան գրառում, օրինակ՝ «27.10.2020 թ.-ից մինչև 09.11.2020 թ. մասնակցել է մարտական գործողություններին N 00000 զորամասի կազմում՝ որպես գնդացրորդ», կնքվում է զորամասի զինանշանային կնիքով:

2․ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումները համապատասխան զորամասերից անհրաժեշտ հիմքերի (գրություն, զորամասի հրամանատարի հրամանի քաղվածք) առկայության դեպքում քաղաքացիների զինգրքույկներում կատարում են համապատասխան գրառումը՝ կնքելով զինվորական կոմիսարիատի կնիքով։

3․ Զորամասերից առաքված հրամանների քաղվածքներում չներառված անձնակազմի կողմից տարածքային ստորաբաժանումներ (զինկոմիսարիատ) դիմելու դեպքում գրավոր հարցում է կատարվում համապատասխան զորամասեր՝ նրանց վերաբերյալ տվյալները ճշտելու նպատակով։–0–

Partners News
Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:22
20 Մարտի 2021
Եթե ժողովուրդը որոշի, որ ինձ գնդակահարելու ա, ես խոնարհ կանգնելու եմ. Փաշինյանի խոսքը Արագածոտնում (ՎԻԴԵՈ)
Եթե ժողովուրդը որոշի, որ ինձ գնդակահարելու ա, ես խոնարհ կանգնելու եմ. Փաշինյանի խոսքը Արագածոտնում. ՎԻԴԵՈ
18:14
20 Մարտի 2021
«Վերածնվող Հայաստան» նորաստեղծ կուսակցությունը մտադիր է մասնակցել արտահերթ ընտրություններին, բայց կան «կարմիր գծեր»
«Վերածնվող Հայաստան» նորաստեղծ կուսակցությունը մտադիր է մասնակցել արտահերթ ընտրություններին, բայց կան «կարմիր գծեր»
11:19
20 Մարտի 2021
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 5959 թեստ, հաստատվել է 1071 դեպք, 459 մարդ առողջացել է. ԱՆ
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 5959 թեստ, հաստատվել է 1071 դեպք, 459 մարդ առողջացել է
19:20
19 Մարտի 2021
Փաշինյանը հունից դուրս է եկել, իմ քայլ-ում գզվռտոց է սկսվել, իսկ Հակոբ Արշակյանը փոշմանել է. ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հունից դուրս է եկել, իմ քայլ-ում գզվռտոց է սկսվել, իսկ Հակոբ Արշակյանը փոշմանել է. ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ
14:19
19 Մարտի 2021
Ալեն Սիմոնյանն անդրադարձել է կորոնավիրուսի աճի պարագայում ընտրական քարոզարշավի անցկացման խնդրին
ԱԺ փոխնախագահն անդրադարձել է կորոնավիրուսի աճի պարագայում ընտրական քարոզարշավի անցկացման խնդրին
14:08
19 Մարտի 2021
Բողոքի ակցիա Երևանում. իշխանությունները խոստացել են 2 շաբաթից պատասխանել ժամկետային զինծառայողների ծնողների պահանջներին
Բողոքի ակցիա Երևանում. իշխանությունները խոստացել են 2 շաբաթից պատասխանել ժամկետային զինծառայողների ծնողների պահանջներին
12:43
19 Մարտի 2021
Հայաստանում սպասվում է ամպրոպ և անձրև, ջերմաստիճանը 4–6 աստիճանով կնվազի, հետո նույնքան կբարձրանա
Հայաստանում սպասվում է ամպրոպ և անձրև, ջերմաստիճանը 4–6 աստիճանով կնվազի, հետո նույնքան կբարձրանա
11:01
19 Մարտի 2021
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 4725 թեստ, հաստատվել է 891 նոր դեպք, 332 մարդ առողջացել է. ԱՆ
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 4725 թեստ, հաստատվել է 891 նոր դեպք, 332 մարդ առողջացել է
01:02
19 Մարտի 2021
«Դեմ եմ ցանկացած բռնության». նախարար Արշակյանը ներողություն է խնդրել ու պատրաստ է կրել պատասխանատվություն
«Դեմ եմ ցանկացած բռնության». նախարար Արշակյանը ներողություն է խնդրել ու պատրաստ է կրել պատասխանատվություն
22:26
18 Մարտի 2021
ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Արդիս» ՍՊԸ-ին` նոր հնարավորություններ ընձեռելով ընկերության գործունեության ընդլայնման համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը և «Արդիս» ՍՊԸ-ն 2019 թվականից համագործակցում են հաշվարկադրամարկղային ծառայությունների և փաստաթղթավարկային գործարքների շրջանակներում
18:16
18 Մարտի 2021
ՌԴ-ից զենք հասե՞լ է պատերազմի ժամանակ, Փաշինյանը դուրս է եկել դատարանի դեմ և Շուշիի ավերված եկեղեցին. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
ՌԴ-ից զենք հասե՞լ է պատերազմի ժամանակ, Փաշինյանը դուրս է եկել դատարանի դեմ և Շուշիի ավերված եկեղեցին. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ
16:34
18 Մարտի 2021
Մենք մասնակցելու ենք արտահերթ ընտրություններին. Վանեցյան
Հունիսի 20–ին Հայաստանում կայանալու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ