ՊՆ–ն ներկայացրել է հայ–ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը

27.01.2021, 18:33
ՊՆ–ն ներկայացրել է հայ–ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը
ՊՆ–ն ներկայացրել է հայ–ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հունվարի 26-ին և 27-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:

Загружается новость ... "Лево"

ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս միջադեպեր չեն արձանագրվել:

«ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–