538.95
6.44
480.22
+4
Եղանակը Երևանում
Հայ

ՊՆ–ն ներկայացրել է բանակցությունների ընթացքն Ադրբեջանի ԶՈւ–ի կողմից իրականացված սադրանքների կապակցությամբ

22:05
15 Մայիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ձեռնարկած սադրիչ գործողություններից հետո ստեղծված իրադրության հանգուցալուծման ուղղությամբ մայիսի 12-ից մեկնարկած բանակցությունները շարունակվել են նաև այսօր, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։

Հայկական կողմը ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչներին ևս մեկ անգամ ներկայացրել է իր հստակ պահանջը՝ իրադրության հետագա սրման և անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար, առանց որևէ նախապայմանի, հեռանալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներից և վերադառնալ իրենց ելման դիրքեր։

Քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել բանակցությունները շարունակել վաղը, մայիսի 16-ին, ժամը 14։00-ին։ 

«Բոլոր երեք ուղղություններում, որտեղ ադրբեջանական զինվորականները փորձել էին դիրքերի առաջխաղացման գործողություններ իրականացնել, այսօր իրադրության փոփոխություն չի արձանագրվել», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

ՊՆ–ն հիշեցնում է, որ երեկ, հայկական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչները ստիպված են եղել հեռանալ որոշ տարածքներից։

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարևորում են իրադրության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, այդուհանդերձ, ևս մեկ անգամ հայտարարում, որ ոտնձգությունները Հայաստանի ինքնիշխան տարածքների հանդեպ բացարձակ անընդունելի են», – նշում են ՊՆ–ից։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:08
26 Նոյեմբերի 2021
«Ազատագրական շարժման» անդամները փողոցներ են փակում Երևանում.վեց մարդ բերման է ենթարկվել (ՎԻԴԵՈ)
«Ազատագրական շարժման» անդամները փողոցներ են փակում Երևանում.վեց մարդ բերման է ենթարկվել.ՎԻԴԵՈ
14:25
26 Նոյեմբերի 2021
Հայուհին առաջին անգամ ներառվել է Digital Media Experts in 2021–ի լավագույն տասնյակում
«ԱՌԿԱ» մեդիահոլդինգի հատուկ նախագծերի դեպարտամենտի ղեկավար Աշխեն Սամվելյանը ներառվել է Digital Media Experts in 2021–ի լավագույն տասնյակում, որը կազմվել է International Media Centre–ի կողմից
12:05
26 Նոյեմբերի 2021
Ամառ նոյեմբերին.Հայաստանում ջերմաստիճանը կբարձրանա` հասնելով +24–ի
Ամառ նոյեմբերին.Հայաստանում ջերմաստիճանը կբարձրանա` հասնելով +24–ի
11:49
26 Նոյեմբերի 2021
Այսօր Ադրբեջանը Հայաստանին երկու գերի է փոխանցել, հայտնի են նրանց անունները
Այսօր Ադրբեջանը Հայաստանին երկու գերի է փոխանցել, հայտնի են նրանց անունները
11:19
26 Նոյեմբերի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 675 նոր դեպք, 1539 մարդ առողջացել է, 40 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 675 նոր դեպք, 1539 մարդ առողջացել է, 40 մարդ մահացել է
10:15
26 Նոյեմբերի 2021
Հաստատվել է բուհերի 2022/2023 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը
Հաստատվել է բուհերի 2022/2023 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը
21:33
25 Նոյեմբերի 2021
Ինչպե՞ս են նոյեմբերի 16–ին գերեվարվել հայ զինծառայողները. 7 զինծառայող ու գումարտակի հրամանատարի պ.կ–ն փախուստի են դիմել, վերջինս կալանավորվել է
Ինչպե՞ս են նոյեմբերի 16–ին գերեվարվել հայ զինծառայողները. 7 զինծառայող ու գումարտակի հրամանատարի պ.կ–ն փախուստի են դիմել, վերջինս կալանավորվել է
21:12
25 Նոյեմբերի 2021
Ամերիաբանկը մանրածախ բիզնեսի վարկավորման ցուցանիշներով գրանցել է զգալի աճ բոլոր ուղղություններով (ՎԻԴԵՈ)
Ամերիաբանկը մանրածախ բիզնեսի վարկավորման ցուցանիշներով գրանցել է զգալի աճ բոլոր ուղղություններով.ՎԻԴԵՈ
19:47
25 Նոյեմբերի 2021
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է Ռուսաստանի Դաշնություն SWIFT դրամական փոխանցումների ուղարկման ակցիա
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ֆիզիկական անձանց 25.11.21-25.02.22թթ․ կատարել դրամական փոխանցումներ դեպի Ռուսաստան ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով և Եվրոյով՝ իջեցված սակագներով
18:48
25 Նոյեմբերի 2021
«Դուք հոգեբանորեն առո՞ղջ եք». Էլիբեգովան ԱԺ ամբիոնից քննադատել է Փաշինյանի հայտարարությունը (ՎԻԴԵՈ)
«Դուք հոգեբանորեն առո՞ղջ եք». Էլիբեգովան ԱԺ ամբիոնից քննադատել է Փաշինյանի հայտարարությունը.ՎԻԴԵՈ
17:20
25 Նոյեմբերի 2021
Սանհանգույցի անմխիթար վիճակ, ժամկետանց դեղեր, մասնագետների պակաս. Վարդենիսի նյարդահոգեբանական տուն–ինտերնետում խայտառակ վիճակ է (ՖՈՏՈ)
Սանհանգույցի անմխիթար վիճակ, ժամկետանց դեղեր, մասնագետների պակաս. Վարդենիսի նյարդահոգեբանական տուն–ինտերնետում խայտառակ վիճակ է.ՖՈՏՈ
16:24
25 Նոյեմբերի 2021
ԱԺ խոսնակը մոտ 200 հազար դոլարանոց նոր ծառայողական ավտոմեքենա կստանա
Ալեն Սիմոնյանը մոտ 200 հազար դոլարանոց նոր ծառայողական ավտոմեքենա կստանա