ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հրաժարականի լուրերը։
Загружается новость ... "Лево"
«ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հրաժարականի մասին տարբեր լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը», – նշվում է ՊՆ–ի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ, պաշտոնից ազատման դիմում են ներկայացրել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը (փոխարինողը՝ Արա Այվազյան), Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը (փոխարինող՝ Վաղարշակ Հարությունյան), Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը (նրա փոխարեն՝ Մեսրոպ Առաքելյան), ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը (փոխարինող` Վահրամ Դումանյան):–0–