433.35
4.31
399.77
+7
Եղանակը Երևանում
Հայ

ՊՆ–ն խզել է զենք արտադրող հորդանանական ընկերության հետ կնքած պայմանագիրը և պահանջում է ավելի քան 23մլն դրամի տուգանք

10:58
03 Նոյեմբերի 2022
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՊՆ–ն 2022թ.–ի հոկտեմբերի 10–ին միակողմանի խզել է զենքի մատակարարման պայմանագիրը Jadara Equipment and Defense Systems ընկերության հետ և պահանջել է տուգանք վճարել։

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի կողմից ստորագրված համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կայքում։

Փաստաթղթում նշվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարության և Jadara Equipment and Defense Systems ընկերության միջև 06.08.2021թ. կնքված գնման պայմանագրի շրջանակներում հորդանանյան ընկերությունը 2021 թվականի ընթացքում պետք է մատակարարեր վերոհիշյալ պայմանագրով նախատեսված ապրանք, սակայն չի մատակարարել:

«Հիմք ընդունելով Պայմանագրի պահանջները՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը 2022 թ. հոկտեմբերի 10-ին միակողմանի ամբողջությամբ լուծել է վերոնշյալ պայմանագիրը: Տեղեկացնում եմ, որ «Ջադարա էքուիփմենթ ընդ Դիֆենս Սիսթեմ» ընկերությունը պարտավոր է սույն ծանուցումը ստանալուց հետո 5 (հինգ) բանկային օրվա ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից բացված գանձապետական հաշվեհամարին փոխանցել 23 232 233 ՀՀ դրամ՝ որպես տույժ», – նշվում է փաստաթղթում։

Jadara Equipment Defense Systems–ը զբաղվում է մոտ և միջին հեռավորության հակատանկային համակարգերի, ինչպես նաև օպտիկաէլետկորնային համակարգերի, գիշերային տեսանելիության սարքերի արտադրությամբ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:49
20 Մարտի 2024
Անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների թիվը մեկ տարում ավելացել է 112%–ով․ ՔԿ
ՔԿ–ն ահազանգում է․ անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների թիվը մեկ տարում ավելացել է 112%–ով
11:32
20 Մարտի 2024
«Գիժ մարտ»․ Հայաստանում իսկական ձմեռ է (ՎԻԴԵՈ)
«Գիժ մարտ»․ ձմեռը վերադարձել է Հայաստան. ՎԻԴԵՈ
09:42
20 Մարտի 2024
Մոտ ենք նոր գործընկերային ծրագրի համաձայնեցմանը. ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը` Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում հեռանկարների մասին
ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Հայաստանն ու ՆԱՏՕ–ն մոտ են նոր գործընկերային ծրագրի համաձայնեցմանը
14:21
19 Մարտի 2024
Տավուշի համայնքների հարևանությամբ հայտնվելու են ադրբեջանցի զինված ծառայողներ․ Թաթոյանը՝ Տավուշի վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին
Թաթոյանը զգուշացրել է, որ վտանգվելու է հատկապես Տավուշով հայ-վրացական սահմանային հաղորդակցությունը
13:27
19 Մարտի 2024
ՎՏԲ–Հայաստան Բանկը շարունակում է «Мир» քարտերի սպասարկումը, սահմանափակումները կգործեն POS տերմինալներում և ՀՀ այլ բանկերի բանկոմատներում
Մարտի 30-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի «Мир» քարտապանների համար կգործեն սահմանափակումներ՝ POS տերմինալներով անկանխիկ վճարումներ կատարելիս և ՀՀ այլ բանկերի բանկոմատներից միջոցներ կանխիկացնելիս
12:46
19 Մարտի 2024
Փաշինյանը՝ Տավուշի 4 գյուղերի մասով Ադրբեջանի պահանջի մասին. պետք է պատերազմ թույլ չտանք (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն ասել է, որ որոշել են գնալ այս հատվածներում Հայաստանի սահմանի ճշգրտման ու դա անում են ոչ միայն հանուն Հայաստանի, այլև կոնկրետ Ոսկեպար գյուղի, Կիրանց գյուղի համար
12:14
19 Մարտի 2024
Հայաստանին մեկ այլ ցիկլոն է մոտենում․ սպասվում է անձրև և ձյուն
Հայաստանին կրկին ցիկլոն է մոտենում
10:38
19 Մարտի 2024
Միքայել Վարդանյանի 117 մլն. դրամ աջակցության շնորհիվ Մասիս խոշորացված համայնքում ամբողջությամբ կլուծվի աղբահանության խնդիրը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Մասիս խոշորացված համայնքում աղբահանության խնդիրն ամբողջությամբ կլուծվի․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
10:25
19 Մարտի 2024
Հրապարակվել է բանկերի ցանկը, որոնցով թոշակառուներն ու նպաստառուները կարող են ստանալ քեշբեք
Հրապարակվել է բանկերի ցանկը, որոնցով թոշակառուներն ու նպաստառուները կարող են ստանալ քեշբեք
16:07
18 Մարտի 2024
Երևանի և Աստանայի միջև ուղիղ ավիաչվերթեր կգործարկվեն
Երևանի և Աստանայի միջև կգործարկվեն ուղիղ ավիաչվերթեր
14:00
18 Մարտի 2024
ՊԵԿ-ը ներդրել է վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների էլեկտրոնային կառավարման նոր համակարգ
ՊԵԿ-ը հարկ վճարողներին հորդորում է ուշադիր լինել իրենց անձնական էջերին