ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության կողմից տարածած այն տեղեկությունը, իբր, հայկական կողմը կրակոցներ է արձակել Ադրբեջանի Ղազախի շրջանի գյուղերից մեկի ուղղությամբ:
«Չկա նման բան, դա բացարձակ սուտ է»,-
«Արմենպրես»-ի հետ զրույցում ասել են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:–0–