430.54
7.67
408.56
+19
Եղանակը Երևանում
Հայ

ՊՆ–ն հայտարարություն է տարածել

10:12
22 Ապրիլի 2022

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել` հերքելով տարածվող տեղեկություններն այն մասին, թե պաշտպանության նախարարությունը «զորամասեր, զորանոցներ, կամ գույք է վաճառում»։

«Ի պատասխան լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունների, թե պաշտպանության նախարարությունը «զորամասեր, զորանոցներ, կամ գույք է վաճառում», հայտնում ենք, որ բանակի ձևավորման առաջին իսկ օրվանից և մինչև այսօր, կախված տվյալ պահին զինված ուժերի առջև կանգնած խնդիրներից, մշտապես իրականացվել են գործընթացներ, որոնց հիմնական նպատակը ՊՆ ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացումն է։ Մասնավորապես, տարբեր ժամանակահատվածներում ձևավորվել, միավորվել, կամ լուծարվել են զորամասեր, շահագործվել են տարբեր ենթակառուցվածքներ, տարածքներ և այլն», – նշվում է ՊՆ–ի հաղորդագրության մեջ։

Գերատեսչունից նաև հայտնում են, որ այն դեպքերում, երբ վերանում է որևէ տարածքի, գույքի կամ ենթակառուցվածքի շահագործման նպատակահարմարությունը, դրանց, որպես պետական գույքի, արդյունավետ կառավարումը ենթադրում է փոխանցում պետական մասնագիտացված կառույցի, տվյալ դեպքում՝ պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռին՝ հետագա տնօրինման համար։ Հակառակ դեպքում, առաջանում է իրադրություն, երբ պաշտպանության նախարարությունը հավելյալ ռեսուրսներ է ծախսում դրանց պահպանության համար, այն պարագայում, երբ այդ ռեսուրսները կարող էին ուղղվել այլ, շատ ավելի կարևոր խնդիրների լուծմանը։

«Մասնավորապես, պետությունը, տարիներ շարունակ, պատկառելի գումարներ է ծախսում պաշտպանության նախարարության նախկին վարչական համալիրի պահպանության համար, մինչդեռ դրա օտարման դեպքում ոչ միայն հնարավոր կլիներ տնտեսել դրանք, այլև տվյալ շենքի վաճառքից գոյացած գումարները կուղղվեին պաշտպանական մի շարք խնդիրների լուծմանը։ Ավելին. չնայած հանգամանքին, որ պետության կողմից օտարման ենթակա, ՊՆ հաշվեկշռում գտնվող գույքի հիմնական ցանկը ձևավորվել է դեռևս 2000-ականների սկզբին, գործընթացը գրեթե կանգնած է եղել, ինչը, տարիներ շարունակ, հանգեցրել է պատկառելի գումարների վատնման՝ այդ գույքի պահպանության համար։ Այսինքն՝ խոսքը ոչ թե «պաշտպանության նախարարության գույքի վաճառքի» մասին է, այլ պաշտպանական գերատեսչության հաշվեկշռվում գտնվող, սակայն ՊՆ կողմից չշահագործվող տարածքների, գույքի կամ ենթակառուցվածքների՝ պետության կողմից արդյունավետ կառավարման»,– նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:12
24 Հունիսի 2022
Հայկական ԱԷԿ–ը վերանորոգումից հետո միացել է ՀՀ միասնական էներգահամակարգին
Հայկական ԱԷԿ–ը վերանորոգումից հետո միացել է ՀՀ միասնական էներգահամակարգին
12:24
24 Հունիսի 2022
Նախօրեին Երևան ներթափանցած պտտահողմով ամպը գերհզոր գոյացություն էր, նման երևույթ գրանցվում է 10 տարին մեկ անգամ (ՖՈՏՈ)
Նախօրեին Երևան ներթափանցած պտտահողմով ամպը գերհզոր գոյացություն էր, նման երևույթ գրանցվում է 10 տարին մեկ անգամ. ՖՈՏՈ
12:00
24 Հունիսի 2022
Մեկնարկել են Բաղդադ- Երևան- Բաղդադ չվերթերը
Մեկնարկել են Բաղդադ- Երևան- Բաղդադ չվերթերը
11:07
24 Հունիսի 2022
Երևանում աղբի նետման սկանդալային տեսանյութը մեծ իրարանցում է առաջացրել. քաղաքապետարանն արձագանքել է (ՎԻԴԵՈ)
Երևանում աղբի նետման սկանդալային տեսանյութը մեծ իրարանցում է առաջացրել. քաղաքապետարանն արձագանքել է. ՎԻԴԵՈ)
16:07
23 Հունիսի 2022
12 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
13:50
23 Հունիսի 2022
Ժամանակավորապես փակվելու է Երևանի տրանսպորտային առանցքային հանգույցներից մեկը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. ժամանակավորապես փակվելու է Երևանի տրանսպորտային առանցքային հանգույցներից մեկը. ՍԽԵՄԱ
15:09
22 Հունիսի 2022
ՀՀ–ում գրասենյակ է բացում Asseco Group-ը. այն ներառված է Եվրոպայում ամենախոշոր IT ընկերություններից մեկի՝ EU-Asia Business Finance Centre–ի հոլդինգում
Եվրոպական խոշորագույն IT ընկերություններից մեկը` Asseco Group-ը, գրասենյակ է բացում Հայաստանում
12:21
22 Հունիսի 2022
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է վթարի մասին. 6–ժամյա ջրանջատում է նախատեսված (ՖՈՏՈ)
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է վթարի մասին. 6–ժամյա ջրանջատում է նախատեսված. ՖՈՏՈ
12:04
22 Հունիսի 2022
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 7–10 աստիճանով, կանխատեսվում է անձրև
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 7–10 աստիճանով, կանխատեսվում է անձրև
19:15
21 Հունիսի 2022
14 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
14 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:08
21 Հունիսի 2022
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ԱՄՆ ՀԴԲ–ի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ԱՄՆ ՀԴԲ–ի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել
14:41
21 Հունիսի 2022
Մեկնարկել է առաջին դասարանցիների ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում հայտագրման գործընթացը
Մեկնարկել է առաջին դասարանցիների ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում հայտագրման գործընթացը