ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել

02.08.2024, 12:14
ՊՆ–ն հայտարարություն է տարածել
ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Մամուլում տեղեկություններ են շրջանառվում գեներալ-լեյտենանտ Կ. Վարդանյանի՝ պաշտպանության նախարարի խորհրդական նշանակվելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը։

«ԶԼՄ գործընկերներին հայտնում ենք, որ պաշտպանության նախարարությունում բարձր և բարձրագույն զինվորական պաշտոնների նշանակումների վերաբերյալ սահմանված կարգով տրվում են պաշտոնական հաղորդագրություններ», – ասվում է հայտարարության մեջ։

ՊՆ–ից նաև նշում են, որ պաշտպանության նախարարի զինվորական խորհրդականները 3-ն են՝ գեներալ-մայոր Ա. Սիմոնյանը,պահեստազորի գնդապետ Ռ. Պետրոսյանը, պահեստազորի գնդապետ Մ. Պողոսյանը:

«Հավելենք, որ ՀՀ զինված ուժերում անձը կարող է ծառայության անցնել բացառապես այն դեպքում, երբ ունի ՀՀ քաղաքացիություն», – նշում են ՊՆ–ից։