390.29
6.99
408.04
+12
Եղանակը Երևանում
Հայ

ՊԵԿ–ը զգուշացնում է. ակտիվ վարչարարություն է սկսում «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջների պահպանման մասով

15:26
08 Օգոստոսի 2022

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն դեռևս 2022 թվականի հունիսի վերջին, ըստ էության, հայտարարել էր, որ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների պահպանման գծով միառժամանակ վարչարարություն չի իրականացնելու և (կամ) իրականացնելու է պարզեցված վարչարարություն` միաժամանակ հորդորելով հարկ վճարողներին սեղմ ժամկետում ապահովելու օրենքի պահանջների կատարումը:

Ընդ որում, ՀԴՄ սարքերում անկանխիկ վճարման ընդունման գործառույթի ակտիվացման գործընթացը դյուրացնելու նպատակով, Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում դեռևս 2022 թվականի հուլիսի 18-ից հարկ վճարողներին հասանելի է դարձել նաև ՀԴՄ սարքում անկանխիկ վճարման ընդունման գործառույթի ակտիվացման դիմումը:

Կոմիտեի վերլուծությունները ցույց են տալիս, որ կան բազմաթիվ հարկ վճարողներ, որոնք դեռևս պատշաճ միջոցներ չեն ձեռնարկել անկանխիկ վճարման ընդունման հնարավորությունն ապահովելու համար:

Հաշվի առնելով նշվածը, Կոմիտեն հայտարարում է, որ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում սկսում է ակտիվ վարչարարությունը` «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների պահպանման նպատակով:

Հիշեցնենք, որ Հայաստանում 2022թ.–ի հուլիսի 1–ից ուժի մեջ է մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, որն ընդունվել է հունվարի 18–ին մի շարք հարակից օրենքների հետ։ Այսպիսով, ֆիզիկական անձանց կողմից 300 հազար դրամից ավել (մոտ 700 դոլար) գումարով իրականացվող ցանկացած գործարք այսուհետ պետք է իրականացվի անկանխիկ։

Այս տարի օրենքը կսկսի գործել Երևանում, 2023թ.–ին` մարզկենտրոններում, իսկ 2024թ.–ին` Հայաստանի ամբողջ տարածքում։

2022թ.–ի հունիսի 9–ին ԱԺ–ն հաստատեց «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները, ըստ որոնց` 300 հազար դրամը գերազանցող գործարքը, որի դիմաց վճարումը կատարվել է կանխիկ, ճանաչվում է չեղյալ։ Օրենքը նախատեսում է, որ Հայաստանի բոլոր առևտրային կետերում, բացի կրպակներից, պետք է հնարավոր լինի կատարել անկանխիկ վճարում։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:16
28 Սեպտեմբերի 2022
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ. ՊՆ
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ
20:32
28 Սեպտեմբերի 2022
Ադրբեջանը խոշոր չափի զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը խոշոր չափի զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
13:04
28 Սեպտեմբերի 2022
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորված զինծառայողներին, քաղաքացիական զոհերի և անհետ կորածների ընտանիքներին աջակցելու նախագիծ է շրջանառվում
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորված զինծառայողներին, քաղաքացիական զոհերի և անհետ կորածների ընտանիքներին աջակցելու նախագիծ է շրջանառվում
10:15
28 Սեպտեմբերի 2022
Հայ զինծառայող է հայտնաբերվել է. նա համարվում էր անհայտ կորած Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով
Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով անհայտ կորած համարվող զինծառայող է հայտնաբերվել
12:03
27 Սեպտեմբերի 2022
Wizz Air լոուքոսթերը մեկնարկել է Հռոմ–Երևան–Հռոմ չվերթերը
Wizz Air լոուքոսթերը մեկնարկել է Հռոմ–Երևան–Հռոմ չվերթերը
10:51
27 Սեպտեմբերի 2022
Մեզ սպասվում են ծանր և ցավոտ լուծումներ, պայմանագրեր պետք է ստորագրվեն Թուրքիայի և Ադրբեջանի հետ. Լևոն Տեր–Պետրոսյան
Լևոն Տեր–Պետրոսյանը նշել է, որ մեզ սպասվում են ծանր և ցավոտ լուծումներ, պայմանագրեր պետք է ստորագրվեն Թուրքիայի և Ադրբեջանի հետ
10:01
27 Սեպտեմբերի 2022
ՊՆ-ն' սահմանին տիրող իրավիճակի մասին
ՊՆ-ն տեղեկություններ է հայտնում սահմանին տիրող իրավիճակի մասին
22:14
26 Սեպտեմբերի 2022
Ֆրանսիան պահանջել է, որպեսզի ադրբեջանական ուժերը վերադառնան ելման դիրքեր. Փարիզում կայացել է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
Ֆրանսիան պահանջել է, որպեսզի ադրբեջանական ուժերը վերադառնան ելման դիրքեր. Փարիզում կայացել է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
13:19
26 Սեպտեմբերի 2022
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
ԿԸՀ–ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
12:40
26 Սեպտեմբերի 2022
Ադրբեջանը Եվրոպական դատարանից խնդրել է լրացուցիչ ժամանակ ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություն տրամադրելու համար
Ադրբեջանը Եվրոպական դատարանից խնդրել է լրացուցիչ ժամանակ ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություն տրամադրելու համար
11:39
26 Սեպտեմբերի 2022
Ադրբեջանցիները սպանել են հայ զինծառայողին ու WhatsApp–ով ուղարկել լուսանկարը նրա կնոջը. Թաթոյան
Ադրբեջանցիները սպանել են հայ զինծառայողին ու WhatsApp–ով ուղարկել լուսանկարը նրա կնոջը
10:54
26 Սեպտեմբերի 2022
Հայաստանի երկնքում երևացել են Իլոն Մասկի SpaceX ընկերության Starlink արբանյակների շարասյունը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հայաստանի երկնքում երևացել են Իլոն Մասկի SpaceX ընկերության Starlink արբանյակների շարասյունը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ