628.02
7
533.17
+18
Եղանակը Երևանում
Հայ

ՊԵԿ–ը պարզաբանում է, թե որ դեպքում չեն իրականացվի հարկերի հարկադիր գանձման գործողություններ

14:40
27 Ապրիլի 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածում և դրանից հետո՝ անորոշ ժամկետով, ընդառաջելով հարկ վճարողներին, ՊԵԿ իրավաբանական վարչությունը մտադիր է չիրականացնել մինչև 1,5 միլիոն դրամ պարտավորությունների մասով չկատարված պարտավորությունների գանձման՝ իր հայեցողական լիազորությունը։ 

«Այսինքն, եթե հարկ վճարողի պարտավորությունների հանրագումարը չի գերազանցի 1,5 միլիոն դրամը, ապա նրա նկատմամբ չեն իրականացվի հարկադիր գանձման գործողություններ», – նշվում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության մեջ։  

Մասնավորապես՝ դրանց գանձման վերաբերյալ հարկային մարմնում հարուցված վարչական վարույթների շրջանակում չեն կայացվի գանձման որոշումներ, ինչպես նաև չեն իրականացվի  արգելադրման գործողություններ։ 

«Հաշվի առնելով, որ ժամկետանց հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթները հարուցվում են էլեկտրոնային համակարգի միջոցով հարկ վճարողներին ուղարկվող ծանուցումներով (ծանուցումները հարկ վճարողներին ավտոմատ ուղարկվում են ժամկետանց հարկային պարտավորությունների առաջացումից հետո 4-րդ օրը), հայտնում ենք, որ դրանք ուղարկվելուց հետո հարկ վճարողի պարտավորությունների հանրագումարը 1,5 միլիոն դրամը չգերազանցելու դեպքում գանձման որոշումներ չեն կայացվի և ծանուցումներն ուղարկվելուց հետո 30-օրյա ժամկետում ծանուցման հիման վրա հարուցված վարչական վարույթները կհամարվեն դադարած»,  – նշվում է հաղորդագրության մեջ։ 

Այդ վարույթներով չգանձված պարտավորությունները կփոխանցվեն և կմիացվեն հաջորդ ժամանակաշրջանների պարտավորություններին և այն պահից, երբ դրանց հանրագումարը կգերազանցի 1,5 միլիոն դրամը, հարկային մարմնի կողմից հարուցված նոր վարչական վարույթների շրջանակում կկայացվեն այդ պարտավորությունների գանձման որոշումներ և դրանց հետագա ընթացքը կապահովվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ 

«Ուստի, հարկ վճարողներին հորդորում ենք նման ծանուցումներ ստանալու դեպքում դրանց որևէ կերպ չարձագանքել», – հայտնում են ՊԵԿ–ից։ 

Կոմիտեն հայտնում է նաև, որ հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ավարտից հետո մինչև 1,5 միլիոն դրամ պարտավորությունների գանձման նկատմամբ փոփոխության մասին կներկայացվի լրացուցիչ տեղեկատվություն։ –0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:33
04 Ապրիլի 2021
Արդեն ուշ ա, ամեն ինչ շատ լուրջ ա... Հարութը կյանքը զոհեց զինակից ընկերներին փրկելիս.ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ (ՎԻԴԵՈ)
Հարությունը պատերազմի դաշտում կյանքեր է փրկել, զոհվել` զինակից ընկերներին կրակի տակից դուրս բերելիս ու հայրենիքը պաշտպանելիս. էՔՍԿԼՅՈՒԶԻՎ. ՎԻԴԵՈ
11:35
04 Ապրիլի 2021
Զատկական հայրապետական պատարագ Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում. ՈւՂԻՂ
Զատկական հայրապետական պատարագ Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում. ՈւՂԻՂ
11:18
04 Ապրիլի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 590 նոր դեպք, առողջացել է 608 մարդ, մահացել է 17 մարդ
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 590 նոր դեպք, առողջացել է 608 մարդ, մահացել է 17 մարդ
11:13
04 Ապրիլի 2021
Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը
Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը
19:50
03 Ապրիլի 2021
Հայաստանը նշում է Սուրբ Հարության Ճրագալույցը
Երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է նոր օր: Երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»
13:18
03 Ապրիլի 2021
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ. հրապարակվել են Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 54 զինծառայողների անունները
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ. հրապարակվել են Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 54 զինծառայողների անունները
12:03
03 Ապրիլի 2021
ՇԱՏ ՀՈՒԶԻՉ. զոհված կապիտանի նորածնին դիմավորում են նրա ծառայակիցները (ՎԻԴԵՈ)
ՇԱՏ ՀՈՒԶԻՉ. զոհված կապիտանի նորածնին դիմավորում են նրա ծառայակիցները. ՎԻԴԵՈ
11:19
03 Ապրիլի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 1192 նոր դեպք, առողջացել է 856 մարդ, մահացել է 23 մարդ
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 1192 նոր դեպք, առողջացել է 856 մարդ, մահացել է 23  մարդ
20:14
02 Ապրիլի 2021
ՎՏԲ-Հայաստան Բանկը փաստաթղթային բիզնեսի շրջանակներում ֆինանսավորել է United Travel ընկերությանը
ՎՏԲ-Հայաստան Բանկը և United Travel ընկերությունը համագործակցում են դեռևս 2015թ.-ից հաշվարկադրամարկղային և փաստաթղթավարկային գործարքների շրջանակներում
20:08
02 Ապրիլի 2021
Պեսկովը հրապարակել է Փաշինյան–Պուտին հանդիպման օրակարգը
Պեսկովը հրապարակել է ապրիլի 7–ին Մոսկվայում կայանալիք Փաշինյան–Պուտին հանդիպման օրակարգը
18:22
02 Ապրիլի 2021
Բաքուն ցուցադրել է Իսկանդերի մնացորդը, Փաշինյանը ինքնամեկուսացվել է, Մանուկյանի դեմ դատն էլ կավարտվի. ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Բաքուն ցուցադրել է Իսկանդերի մնացորդը, Փաշինյանը ինքնամեկուսացվել է, Մանուկյանի դեմ դատն էլ կավարտվի. ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐԵՐ. ՎԻԴԵՈ
18:20
02 Ապրիլի 2021
Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակվածության 10-ը դեպք. ԱՆ
Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակվածության 10-ը դեպք