634.8
7.06
524.28
+5
Եղանակը Երևանում
Հայ

ՊԵԿ–ը հայտարարություն է տարածել Իրանից Հայաստան բեռնափոխադրումների վերաբերյալ

17:19
19 Մայիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ աշխարհում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված և առկա սահմանափակումներից ելնելով` Իրանից Հայաստան բեռների ներմուծումն իրականացվել է փոխաբեռնման միջոցով՝ օրական կատարելով 70-80 ավտոմեքենայի վերաբարձում: 

Իսկ դեպի ՀՀ այլ վայրեր բեռնափոխադրումներն իրականացվել են ոստիկանության աշխատակիցների ուղեկցմամբ` օրական 80-100 ավտոմեքենայով, հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ 

Իրանից ՊԵԿ Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսակետի տարածք, սակայն, օրական մուտք է գործում 150-180 բեռնատար, ինչն աննախադեպ է մաքսակետի բնականոն գործունեության համար: 

Загружается новость ... "Лево"

Ստեղծված իրավիճակում մաքսակետի թողունակության առանձնահատկությունից ելնելով առաջացել են հերթեր: Չնայած յուրաքանչյուր հերթափոխ աշխատում է առանց դադարի և հանգստի, կուտակումներն անխուսափելի են: Հերթերի պատճառ են նաև ներկայացված թերի փաստաթղթերը, հայտարարատուի կողմից բանկային վճարումների ուշացումը, ինչպես նաև բեռի քաշի, քանակի, անվան անհամապատասխանությունը և այլն։ 

Բեռնափոխադրումներն անխափան իրականանցնելու նպատակով օրեր առաջ ՀՀ վարորդներին թույլատրվել է մուտք գործել ԻԻՀ տարածք՝ Նորդուզի մաքսակետում վերաբարձում իրականացնելու նպատակով: Այս պահի դրությամբ Նորդուզի մաքսակետը նույնպես աշխատում է գերծանրաբեռնված։ Այնտեղ ևս խցանումներ են. մոտ 300 բեռնատարներ հերթի մեջ են։ Ստեղծված իրավիճակում Մեղրիի մաքսային կետ-բաժնի և Նորդուզի մաքսակետի ղեկավարներն ամենօրյա հեռախոսազանգերի միջոցով քննարկումներ են ունենում խնդիրների և դրանց լուծմանն ուղղված հարցերի շուրջ։ 

«Մեղրիի սահմանային անցակետի ծանրաբեռնվածությունը որոշ չափով թեթևացնելու նպատակով, ՊԵԿ-ի կողմից որոշում է կայացվել, որ Հայաստանում գրանցված բեռնատարներով Իրանից ներմուծվող ապրանքների համար ժամանակավորապես Մեղրիի մաքսային-կետ բաժնում կլրացվեն տարանցիկ հայտարարագրեր, այդ ապրանքները կուղարկվեն ՀՀ այլ մաքսային մարմիններ և տերմինալներ, որտեղ և կիրականացվեն վերջնական մաքսային ձևակերպումներն ու բացթողումը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ 

Պետական եկամուտների կոմիտեն Իրանի Իսլամական Հանրապետությունից բեռնափոխադրումներ իրականացնող և Մեղրիի սահմանային անցակետից օգտվող վարորդներին, անհատ ձեռնարկատերերին, կազմակերպություններին և նրանց կողմից մաքսային մարմիններում հանդես եկող լիազորված անձանց, հատկապես արտակարգ դրության պայմաններում, կոչ է անում դրսևորել զսպվածություն և լինել կարգապահ, և քանի դեռ չի իրականացվում ԻԻՀ-ից ժամանող տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժը ՀՀ տարածքում` ըմբռնումով մոտենալ ծագող բոլոր խնդիրներին։–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:10
14 Փետրվարի 2021
Վաղը Երևանում նոր երթուղի է գործարկվում, 100 դրամանոց ունենալը պարտադիր է (ՖՈՏՈ)
Վաղը Երևանում նոր երթուղի է գործարկվում, 100 դրամանոց ունենալը պարտադիր է. ՖՈՏՈ
20:00
14 Փետրվարի 2021
ԱԻՆ–ը հերքում է Երևանում սպասվող ուժեղ երկրաշարժի մասին լուրերը
ԱԻՆ–ը հերքում է Երևանում սպասվող ուժեղ երկրաշարժի մասին լուրերը
17:25
14 Փետրվարի 2021
«Մենք չենք կարող սակարկության հանել մեր Հայրենիքը». Սարգսյանն` Արցախի հարցով բանակցությունների և Փաշինյանի վարչապետության հետևանքների մասին (ՎԻԴԵՈ)
«Մենք չենք կարող սակարկության հանել մեր Հայրենիքը». Սարգսյանն` Արցախի հարցով բանակցությունների և Փաշինյանի վարչապետության հետևանքների մասին (ՎԻԴԵՈ
12:04
14 Փետրվարի 2021
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 2703 թեստ, հաստատվել է 145 նոր դեպք, 73 մարդ առողջացել է. ԱՆ
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 2703 թեստ, հաստատվել է 145 նոր դեպք, 73 մարդ առողջացել է
10:15
14 Փետրվարի 2021
Շուրջ 9 ժամ ջուր չի լինելու Երևանի վարչական շրջաններից մեկում
Շուրջ 9–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
20:34
13 Փետրվարի 2021
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ. ԱԻՆ–ն ուղեցույց է հրապարակել
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ. ԱԻՆ–ն ուղեցույց է հրապարակել
16:35
13 Փետրվարի 2021
Երկրաշարժի հետևանքով բջջային ցանցում զանգերի կտրուկ աճի պատճառով հնարավոր են կապի որոշակի տատանումներ. գերատեսչությունը զգուշացնում է
Երկրաշարժի հետևանքով բջջային ցանցում զանգերի կտրուկ աճի պատճառով հնարավոր են կապի որոշակի տատանումներ. գերատեսչությունը զգուշացնում է
12:37
13 Փետրվարի 2021
Ի՞նչ կբերի Սպիտակ Ցուլի տարին Հայաստանին և նրա հարևաններին. մեկնաբանում է աստղաբանը. ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ (ՎԻԴԵՈ)
Աստղաբան–էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ի՞նչ կբերի Սպիտակ Ցուլը Հայաստանին ու նրա հարևաններին. ՎԻԴԵՈ
11:21
13 Փետրվարի 2021
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 2704 թեստ, հաստատվել է 192 նոր դեպք, 104 մարդ առողջացել է. ԱՆ
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 2704 թեստ, հաստատվել է 192 նոր դեպք, 104 մարդ առողջացել է
23:12
12 Փետրվարի 2021
Խնձորեսկում զինված ադրբեջանցիները մոտեցել են հովվին ու տարել 173 ոչխար
Խնձորեսկում զինված ադրբեջանցիները մոտեցել են հովվին ու տարել 173 ոչխար, բայց բանակցությունների արդյունքում վերադարձրել են
20:38
12 Փետրվարի 2021
Ազատության հրապարակը դառնում է ընդդիմության շտաբը. Վազգեն Մանուկյանը ներկայացրել է առաջիկա անելիքները
Ազատության հրապարակը դառնում է ընդդիմության շտաբը. Վազգեն Մանուկյանը ներկայացրել է առաջիկա անելիքները
16:11
12 Փետրվարի 2021
Երևանում մեկնարկել է ընդդիմության շտապ հանրահավաքը. պետք է քննարկվեն քայլերն աղմկահարույց իրադարձություններից հետո (ՈւՂԻՂ)
Երևանում մեկնարկել է ընդդիմության շտապ հանրահավաքը. պետք է քննարկվեն քայլերն աղմկահարույց իրադարձություններից հետո. ՈւՂԻՂ