630.68
7.05
522.09
+19
Եղանակը Երևանում
Հայ

Օրենքներն առերևույթ խնդրահարույց են սահմանադրականության տեսանկյունից. ՀՀ նախագահը չի ստորագրել դատական օրենսգրքի փոփոխությունները

19:41
24 Փետրվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքները (այսուհետ՝ Օրենքներ) Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2021թ. փետրվարի 4-ին: Օրենքները ուսումնասիրվել են Հանրապետության նախագահի աշխատակազմի և անկախ փորձագետների ու իրավաբանների կողմից, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

«Հանրապետության նախագահը կարևորում է դատական համակարգի դերն ու նշանակությունը պետության կենսագործունեությունն ու հասարակության բնականոն կյանքն ապահովելու հարցում: Իրավունքի գերակայության, օրինականության, օրենքի ու դատարանի առջև հավասարության և գործի արդարացի քննության սկզբունքների վրա հիմնված դատաքննության իրականացումը, անկախ և անաչառ դատարանի կողմից արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետներում գործերի քննության իրավունքի երաշխավորումը անհրաժեշտ պայմաններ են պետության և դատական համակարգի հանդեպ վստահության ամրապնդման, արդյունավետ արդարադատության իրականացման համար: Օրենքների կիրառումը չպետք է խնդրահարույց լինի Սահմանադրությամբ ամրագրված՝ դատավորների անկախության ու անաչառության սկզբունքների պահպանման, արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն բացառելու տեսանկյունից: Օրենքների վերաբերյալ Հանրապետության նախագահի աշխատակազմի ուսումնասիրությունները և փորձագիտական կարծիքները հանգեցրել են այն եզրակացության, որ Օրենքներն առերևույթ խնդրահարույց են սահմանադրականության տեսանկյունից», – նշվում է ՀՀ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: 

Հանրապետության նախագահը չի ստորագրել Օրենքներն ու համապատասխան իրավական հիմնավորումներով և փաստարկներով դիմել է Սահմանադրական դատարան՝ Օրենքների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով: –0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:06
08 Մայիսի 2021
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 4231 թեստ, հաստատվել է 411 նոր դեպք, 814 մարդ առողջացել է, 16 մարդ մահացել է
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 4231 թեստ, հաստատվել է 411 նոր դեպք, 814  մարդ առողջացել է, 16 մարդ մահացել է
10:15
08 Մայիսի 2021
Հայաստանի բնակչության թիվը շարունակում է նվազել
Հայաստանի բնակչության թիվը շարունակում է նվազել
23:22
07 Մայիսի 2021
Երևանում և հանրապետության մի շարք վայրերում ֆիքսվել է բացառիկ եղանակային երևույթ (ՖՈՏՈ)
Երևանում և հանրապետության մի շարք վայրերում ֆիքսվել է բացառիկ եղանակային երևույթ.ՖՈՏՈ
20:51
07 Մայիսի 2021
Ի՞նչ իրավիճակ է հայ–ադրբեջանական շփման գծում. ՊՆ–ն տեղեկացնում է
Ի՞նչ իրավիճակ է հայ–ադրբեջանական շփման գծում. ՊՆ–ն տեղեկացնում է
20:01
07 Մայիսի 2021
ԱԺ անցնելու շեմը կուսակցությունների համար նվազեցվեց, դաշինքների համար՝ բարձրացվեց
ԱԺ անցնելու շեմը կուսակցությունների համար նվազեցվեց, դաշինքների համար՝ բարձրացվեց. ԱԺ–ն հաստատեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները
19:42
07 Մայիսի 2021
ՀՀ նախագահի մոսկովյան արձակուրդը. Արմեն Սարգսյանը կգտնվի կարճատև արձակուրդում
ՀՀ նախագահի մոսկովյան արձակուրդը. Արմեն Սարգսյանը կգտնվի կարճատև արձակուրդում
18:34
07 Մայիսի 2021
Գյումրիում բացվել է «Ռոստելեկոմ»-ի նոր և ժամանակակից վաճառքի և սպասարկման սրահը (ՖՈՏՈ)
Մայիսի 6-ին Գյումրիում բացվեց «Ռոստելեկոմ» ընկերության վաճառքի և սպասարկման նոր սրահը.ՖՈՏՈ
17:29
07 Մայիսի 2021
Մանկապարտեզներում արդեն կարող է կազմակերպվել լրացուցիչ ընդունելություն, կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները մեղմացվել են
Մանկապարտեզներում արդեն կարող է կազմակերպվել լրացուցիչ ընդունելություն, կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները մեղմացվել են
14:46
07 Մայիսի 2021
Հայաստանում «օրենքով գող» է ձերբակալվել. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հայաստանում «օրենքով գողի» բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ է ձերբակալվել. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
11:38
07 Մայիսի 2021
Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկը Երևանի թունելներից մեկով (ՖՈՏՈ)
Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկը Երևանի թունելներից մեկով..ՖՈՏՈ
11:32
07 Մայիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 356 նոր դեպք, 1034 մարդ առողջացել է, 17 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 356 նոր դեպք, 1034 մարդ առողջացել է, 17 մարդ մահացել է
23:29
06 Մայիսի 2021
Հայաստանից վերադառնալիս. Զախարովան գեղեցիկ լուսանկար է հրապարակել օդանավից (ՖՈՏՈ)
Հայաստանից վերադառնալիս. Զախարովան գեղեցիկ լուսանկար է հրապարակել օդանավից.ՖՈՏՈ