635.31
7.06
522.37
+7
Եղանակը Երևանում
Հայ

«Օնլայն ամառ» վիճակախաղ. սմարթֆոն և անլար ականջակալ ստանալու հնարավորություն

18:06
01 Հուլիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Շարունակելով անակնկալներ մատուցել գործարքների օնլայն տարբերակը նախընտրող իր հաճախորդներին՝ Ամերիաբանկը սիրով մեկնարկում է «Օնլայն ամառ» գովազդային վիճակախաղը:

Այն ֆիզիկական անձ հաճախորդները, ովքեր ս.թ. հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 1-ը ներառյալ Ամերիա Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգի միջոցով կկատարեն 3 օնլայն գործարք՝ յուրաքանչյուրը նվազագույնը 3000 ՀՀ դրամի չափով, հնարավորություն կունենան ստանալու 3 հատ Xiaomi MI Note 10 Lite սմարթֆոններից կամ 7 հատ Xiaomi Mi Wireless AirDots Pro ականջակալներից մեկը, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը:

Այն հաճախորդը, ով կկատարի երեք օնլայն գործարք յուրաքանչյուրը 3000 ՀՀ դրամի չափով, մինչև օգոստոսի 12-ը ներառյալ Բանկում գրանցված իր էլեկտրոնային հասցեին, Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգի միջոցով կամ գրանցված բջջային հեռախոսահամարին կստանա գովազդային վիճակախաղի մասնակցության հերթական կոդ։ Ի դեպ, եթե հաճախորդը կատարի 3-ից ավելի 3000 ՀՀ դրամի գործարք, ապա յուրաքանչյուր 3 այդպիսի գործարքի համար կստանա առանձին կոդ՝ այդպիսով մեծացնելով գովազդային վիճակախաղի հաղթող դառնալու հավանականությունը։
Վիճակախաղն իրականացվելու է Ամերիաբանկի ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակման միջոցով մինչև օգոստոսի 14-ը ներառյալ։ Վիճակախաղի ուղիղ հեռարձակման օրվա և ժամի մասին բոլոր մասնակիցները ծանուցվելու են Բանկում գրանցված էլեկտրոնային հասցեի միջոցով։
Վիճակախաղի ընթացքում հաղթող կճանաչվեն այն հաճախորդները, որոնց բանկում գրանցված էլեկտրոնային հասցեին ուղարկված հերթական համարները պատահականորեն կընտրվեն Google Number Generator-ի միջոցով: Հաղթող հաճախորդների հետ Բանկի աշխատակիցը կապ է հաստատելու Բանկում գրանցված հեռախոսահամարով և/կամ էլեկտրոնային հասցեով:

Հաղթող մասնակիցների հերթական համարները հրապարակվելու են Բանկի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում մինչև ս.թ. օգոստոսի 14-ի ժամը 23:59:

Մրցանակներն ստանալու համար հաղթող ճանաչված հաճախորդները պետք է մինչև ս.թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ՝ նախապես պայմանավորված օրը և ժամին, անձը հաստատող փաստաթղթով անձամբ մոտենան Ամերիաբանկի Կամար մասնաճյուղ։
Գովազդային վիճակախաղի ամբողջական պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջաան փաթեթ: 2019թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար այցելել www.ameriabank.am կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:28
10 Մայիսի 2021
ՀՀ նախագահը նշանակեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
ՀՀ նախագահը նշանակեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
23:01
10 Մայիսի 2021
Օրենքով գողին կալանավորել են, Փաշինյանն էլ դարձել է վիճաբանության պատճառ.ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Օրենքով գողին կալանավորել են, Փաշինյանն էլ դարձել է վիճաբանության պատճառ.ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
20:51
10 Մայիսի 2021
Փաշինյանը 2–րդ անգամ չընտրվեց վարչապետ, Ազգային ժողովն արձակվեց
Փաշինյանը 2–րդ անգամ չընտրվեց վարչապետ, 7-րդ գումարման Ազգային ժողովն արձակվեց
18:35
10 Մայիսի 2021
Շրջանավարտներն այս տարի չեն մնա առանց «Վերջին զանգի», բայց կլինեն սահմանափակումներ
Շրջանավարտներն այս տարի չեն մնա առանց «Վերջին զանգի», բայց կլինեն սահմանափակումներ
16:07
10 Մայիսի 2021
Վիճաբանություն ԵՊՀ-ում՝ ԿԳՄՍ նախարարի մասնակցությամբ (ՎԻԴԵՈ)
Վիճաբանություն ԵՊՀ-ում՝ ԿԳՄՍ նախարարի մասնակցությամբ.ՎԻԴԵՈ
14:13
10 Մայիսի 2021
Փաշինյան. առաջիկայում մեզ սպասվում է ամենասենսացիոն նորություններից մեկը (ՎԻԴԵՈ)
Փաշինյան. առաջիկայում մեզ սպասվում է ամենասենսացիոն նորություններից մեկը.ՎԻԴԵՈ
13:24
10 Մայիսի 2021
Փաշինյանը նշել է երեք տարվա ընթացքում իր ամենամեծ բացթողումն ու ձեռքբերումը
Փաշինյանը նշել է երեք տարվա ընթացքում իր ամենամեծ բացթողումն ու ձեռքբերումը
12:11
10 Մայիսի 2021
Փորձ երկրորդ. ԱԺ–ն քննարկում է վարչապետի ընտրության հարցը (ՈւՂԻՂ)
Փորձ երկրորդ. ԱԺ–ն քննարկում է վարչապետի ընտրության հարցը.ՈւՂԻՂ
12:02
10 Մայիսի 2021
Դեկտեմբեր՝ մայիսին. Հայաստանի որոշ շրջաններում ձյուն է տեղացել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Դեկտեմբեր՝ մայիսին. Հայաստանի որոշ շրջաններում ձյուն է տեղացել.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
11:24
10 Մայիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. Հաստատվել է 83 նոր դեպք, 622 մարդ առողջացել է, 15 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. Հաստատվել է 83 նոր դեպք, 622 մարդ առողջացել է, 15 մարդ մահացել է
20:51
09 Մայիսի 2021
Քոչարյանը նշել է Հայաստանի առջև ծառացած երեք գլխավոր խնդիրները (ՎԻԴԵՈ)
Քոչարյանը նշել է Հայաստանի առջև ծառացած երեք գլխավոր խնդիրները.ՎԻԴԵՈ
17:52
09 Մայիսի 2021
Ռոբերտ Քոչարյանն ու ՀՅԴ–ի և «Վերածնվող Հայաստանի» առաջնորդները ստորագրեցին հռչակագիր «Հայաստան» դաշինքի ստեղծման մասին
Ռոբերտ Քոչարյանն ու ՀՅԴ–ի և «Վերածնվող Հայաստանի» առաջնորդները ստորագրեցին  հռչակագիր «Հայաստան» դաշինքի ստեղծման մասին