632.67
7.06
522.48
+19
Եղանակը Երևանում
Հայ

Օնիկ Գասպարյանը հայտարարություն է տարածել` դիմելով ԱԺ նախագահին և խմբակցություններին

13:52
16 Ապրիլի 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը տարածել է հայտարարություն` դիմելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և խմբակցություններին, հաղորդում է armlur.am-ը։

Հայտարարությունը հրապարակում ենք ստորև.

«ՀՀ Ազգային ժողովի նախագահ, պարոն Արարատ Միրզոյանին,
ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, պարոն Անդրանիկ Քոչարյանին,
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, տիկին Լիլիթ Մակունցին,
ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, պարոն Գագիկ Ծառուկյանին,
ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, պարոն Էդմոն Մարուքյանին,

2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական կոալիցիայի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի դադարեցումից հետո անցել է ավելի քան հինգ ամիս։ Այդ ողջ ընթացքում, մեր հասարակության տարբեր շերտերի մոտ բազմաթիվ հարցեր են կուտակվել` պատերազմից առաջ, դրա ընթացքում, ինչպես նաև զինադադարի կնքումից հետո տեղի ունեցած բազմաթիվ իրադարձությունների, դրանց համատեքստում ՀՀ և Արցախի Հանրապետության զինված ուժերի և պետական ղեկավարման մարմինների կողմից ընդունված տարաբնույթ որոշումների և իրականացված գործողությունների վերաբերյալ։ Հանրային լրատվության միջոցները հեղեղված են տարաբնույթ տեղեկություններով, գնահատականներով, բացահայտումներով, դավադրապաշտական տեսություններով։ Դրան վերջին շրջանում ավելացել են որոշ պետական մարմինների կողմից հատվածաբար գաղտնազերծվող և հանրայնացվող տեղեկությունները (մասնավորապես` ԱԽ Քարտուղարության կողմից ս․թ․ ապրիլի 15-ին հրապարակված ԱԽ նիստերի արձանագրությունների ընտրովի հատվածները ,որոնք ամբողջական չեն արտահայտում զեկույցների բովանդակությունը` դրանով միտումնավոր խեղաթյուրելով իրականությունը, որն էժանագույն վարքագծի դրսևորում է ՀՀ գործող իշխանության կողմից)։

Այս ամենն իրական սպառանալիք է դարձել մեր ազգային անվտանգության համար, խարխլում է մեր հանրային համերաշխությունը, բարոյալքում է մեր զինված ուժերը և, որպես հետեւանք, խոցելի է դարձնում մեր պետությունը` թշնամու հետագա հնարավոր ոտնձգությունների առաջ։
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը ողջ այս ընթացքում առավելագույն զսպվածություն է դրսևորել այս հարցում, խուսափել է որևէ կերպ հանրայնացնել պատերազմին վերաբերող և պետական գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը, սակայն վերջին շրջանում ավելացող շահարկումները, որոշ պետական և քաղաքական գործիչների կողմից հնչեցվող անպատասխանատու հայտարարությունները և գաղտնի տեղեկատվության արտահոսքը անհրաժեշտ են դարձնում իրավականորեն կանոնակարգել անցած պատերազմին առնչվող բոլոր հանգամանքների պետական քննության գործընթացը՝ առավելագույն անաչառություն, համակարգվածություն և մասնագիտական խորություն ապահովելու նպատակով։ Այդ իսկ պատճառով դիմում եմ ձեզ՝ ՀՀ Սահմանադրության 108 Հոդվածի 4-րդ կետով ձեզ վերապահված լիազորությունների շրջանակներում անհապաղ նախաձեռնելու 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքների ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծում։ Համոզված եմ, որ այդպիսի հանձնաժողովի աշխատանքը հնարավորություն կտա բացահայտել անցած պատերազմի հետ կապված հիմնական հանգամանքները, կարևոր դասեր քաղել ապագա հնարավոր ռազմական գործողություններին առավել արդյունավետ նախապատրաստվելու նպատակով, ինչպես նաև լիցքաթափել շիկացած հանրային մթնոլորտը։ Իմ կողմից պատրաստակամություն եմ հայտնում առավելագույնս օժանդակել ապագա քննիչ հանձնաժողովի աշխատանքներին»։

Հավելենք, որ Օնիկ Գասպարյանն այս դիմումը ուղարկել է նաև Ազգային ժողով:

Փաշինյանի հայտարարությունը

Փաշինյանն ապրիլի 14–ին ԱԺ–ում անդրադարձել է ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ նոյեմբերի 17-ի արված հայտարարությանը, երբ վերջինս հայտարարել է, որ պատերազմի չորրորդ օրը ներկայացրել է կորուստները և ԶՈՒ գնահատականը՝ նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար։

Օնիկ Գասպարյանի արձագանքը

Օնիկ Գասպարյանը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը։

«Այլ բան այս բարոյազուրկ ստախոսներից, ըստ էության, չէր կարելի սպասել։ Ես կրկին հաստատում եմ նոյեմբերի 17-ին իմ կողմից կատարված հայտարարությունը։ ՀՀ վարչապետը եւ ԱԽ քարտուղարն անամոթաբար խեղաթյուրում են իրականությունը, եւ օգտագործելով իշխանական լծակները, հանրությանը մոլորության մեջ են մտցնում։ ԱԽ նիստերի արձանագրությունները կարող են կեղծվել եւ ներկայացվել իրենց համար ցանկալի տարբերակով։ Ճշմարտությունն օբյեկտիվորեն կարող է բացահայտվել միայն գործող վարչապետի հրաժարականի եւ իշխանափոխության դեպքում։ Միայն այդ ժամանակ հնարավոր կլինի պարզել ողջ իրականությունը», – ասել է ԳՇ նախկին պետը։

Ապրիլի 15–ին Անվտանգության խորհուրդը հրապարակել է գաղտնի նյութեր` ի պատասխան ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարություններին։–0–

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:25
16 Մայիսի 2021
Ադրբեջանը որոշ նախապայմաններ է առաջ քաշել Սյունիքում տիրող իրավիճակի կապակցությամբ. ԶԼՄ
Ադրբեջանը որոշ նախապայմաններ է առաջ քաշել Սյունիքում տիրող իրավիճակի կապակցությամբ
23:09
16 Մայիսի 2021
Փաշինյանի գլխավորությամբ ԱԽ նիստ է անցկացվել, քննարկվել են Հայաստանի ինքնիշխան տարածքի անձեռնմխելիության ապահովմանն ուղղված հարցերը
Փաշինյանի գլխավորությամբ ԱԽ նիստ է անցկացվել, քննարկվել են Հայաստանի ինքնիշխան տարածքի անձեռնմխելիության ապահովմանն ուղղված հարցերը
23:01
16 Մայիսի 2021
ԶԼՄ. Սյունիքում բանակցություններն ավարտվել են, ադրբեջանցիները պետք է հեռանան Սև լճից
ԶԼՄ. Սյունիքում բանակցություններն ավարտվել են, ադրբեջանցիները պետք է հեռանան Սև լճից
16:33
16 Մայիսի 2021
Լևոն Տեր–Պետրոսյանը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը խորհրդարանական ընտրություններին
Հայ ազգային կոնգրեսը կմասնակցի հունիսի 20–ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններին
11:23
16 Մայիսի 2021
Գիշերն ադրբեջանական կողմը փորձել է թիկունքային ապահովման աշխատանքներ իրականացնել. ՊՆ–ն ներկայացրել է իրավիճակը սահմանին
Գիշերն ադրբեջանական կողմը փորձել է թիկունքային ապահովման աշխատանքներ իրականացնել. ՊՆ–ն ներկայացրել է սահմանային իրավիճակը
22:18
15 Մայիսի 2021
«Չեմ ուզում պատկերացնել անգամ սարսափելի երազում». Ուրիխանյանը` երկրում գրանցվող ներքին գործընթացների և ադրբեջանցիների ներխուժման միջև կապի մասին
«Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը մեկնաբանել է խոսակցությունները սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների և Սյունիքում Ադրբեջանի գործողությունների միջև կապի մասին
22:05
15 Մայիսի 2021
ՊՆ–ն ներկայացրել է բանակցությունների ընթացքն Ադրբեջանի ԶՈւ–ի կողմից իրականացված սադրանքների կապակցությամբ
ՊՆ–ն ներկայացրել է բանակցությունների ընթացքն Ադրբեջանի ԶՈւ–ի կողմից իրականացված սադրանքների կապակցությամբ
18:27
15 Մայիսի 2021
Հայ–ռուսական միացյալ սահմանապահ զորքերի ստեղծում, գերիների վերադարձ. «Ալյանս» կուսակցության 10 պահանջներն` ուղղված ՀՀ իշխանություններին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հայ–ռուսական միացյալ սահմանապահ զորքերի ստեղծում, գերիների վերադարձ. «Ալյանս» կուսակցության 10 պահանջներն` ուղղված ՀՀ իշխանություններին.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:16
15 Մայիսի 2021
«Ալյանս» կուսակցությունը կառաջադրի իր թեկնածուին ՀՀ վարչապետի պաշտոնում և կմասնակցի ընտրություններին (ՎԻԴԵՈ)
«Ալյանս» կուսակցությունը կառաջադրի իր թեկնածուին ՀՀ վարչապետի պաշտոնում և կմասնակցի ընտրություններին.ՎԻԴԵՈ
11:34
15 Մայիսի 2021
ՊՆ–ն ներկայացրել է առավոտվա դրությամբ հայ–ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակը
ՊՆ–ն ներկայացրել է առավոտվա դրությամբ հայ–ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակը
11:19
15 Մայիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 282 նոր դեպք, 636 մարդ առողջացել է, 13 մարդ մահացել է.ԱՆ
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 282 նոր դեպք, 636 մարդ առողջացել է, 13 մարդ մահացել է.ԱՆ
01:13
15 Մայիսի 2021
ՊՆ–ն ներկայացնում է հայ–ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակը
Ի՞նչ իրավիճակ է սահմանին.ՊՆ–ն ներկայացնում է