573.17
6.58
485
+32
Եղանակը Երևանում
Հայ

ORSIS–ում նշել են, որ ՀՀ ՊՆ–ն փորձել է «ոչ պաշտոնապես լուծել» զենքի տենդերի հարցը, Երևանն իր հերթին հերքում է

14:17
05 Նոյեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարարությունը երեքշաբթի «Նովոստի–Արմենիա» գործակալությանը մեկնաբանեց ԶԼՄ–ներում հրապարակված` ORSIS ռուսական ընկերության հայտարարությունն այն մասին, որ Երևանում փորձել են «ոչ պաշտոնապես լուծել» զենքի տենդերի հարցը։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ–ը, հղում անելով «Պրոմտեխնոլոգիա» ընկերությանը (ORSIS դիպուկահար հրացանի արտադրող), ՀՀ պաշտպանության նախարարությունից ստացվել են ոչ պաշտոնական հրավերներ զենքի մատակարարման չկայացած պայմանագրերի հետ կապված հարցը կարգավորելու համար։ ՀՀ ՊՆ–ին մոտ կանգնած անձինք ևս իբր փորձել են ոչ պաշտոնապես դիմել ընկերությանը։

ՀՀ ՊՆ–ի արձագանքը

Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակցին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, տենդերն անցել է թափանցրիկ, և ընկերության բոլոր մեղադրանքները անհիմն են։

«Ողջ գործընթացը տեղի է ունեցել թափանցիկ։ Որևէ գաղտնի գործարքների կամ առաջարկների մասին խոսք լինել չի կարող», – ասաց Հովհաննիսյանը։

Նախօրեին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողներին հայտարարել է, որ գերատեսչությունը չի պատրաստվում այս փուլում մեկնաբանել իրավիճակը։ «Քանի դեռ ընթանում է իրավական գործընթաց, մենք ձեռնպահ կմնանք իրավիճակի պաշտոնական գնահատականներից», – հայտարարեց նա։

Տեղեկատվություն` ոչ պաշտոնական համաձայնության հասնելու փորձերի մասին

Միաժամանակ ինչպես հաղորդում է ՏԱՍՍ–ը, ռուսական ընկերությունից հայտնել են, որ բանակցությունների սեղանի շուրջ նստելու ՀՀ ՊՆ–ի ոչ պաշտոնական հրավերները «անթույլատրելի են ու ոչ կոռեկտ, երկխոսությունը պետք է լինի պաշտոնական»։

Միաժամանակ «Պրոմտեխնոլոգիայից» հույս են հայտնել, որ գործը չի հասնի դատական կարգով վեճը լուծելուն։

«Ամենավրդովիչ փաստն այն է, որ նախկին բոլոր գործողություններից հետո մեզ մոտից փորձել են ապօրինի բռնագանձել բանկային երաշխիքը, ինչի իրավունքը Պաշտպանության նախարարությունը չուներ։ Մենք մի քանի պաշտոնական նամակներ ենք գրել նախարարի անունով` խնդրելով հանդիպել, որևէ պաշտոնական պատասխան չենք ստացել։ Եթե ենթադրենք ՊՆ–ն ինչ–որ պատճառով որոշել էր մեզ բացառել, ապա բանկային երաշխիքի հետ կապված պատմությունը բացարձակապես անհեթեթ է», – պարզաբանել է ընկերության ներկայացուցիչը։ 

«Ենթադրենք լոտին մասնակցեր վեց ընկերություն։ Մեկը հաղթեր, իսկ ի՞նչ պետք է անեին մյուսները։ Պետք է պահանջեին՞ յուրաքանչյուրից վճարել բանկային երաշխիքի գումար։ Գումարը բավականին «կլորիկ է»։ Օրենքում նման բան չկա, այդ հարցերի պատասխանները մենք չենք ստացել», – ընդգծել են ORSIS–ից։

Տենդերի մասին

Այս տարվա սեպտեմբերին ռուսական «Պրոմտեխնոլոգիա» ՍՊԸ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որ դատի չի տվել Հայաստանի պաշտպանության նախարարությանը սպառազինության գնման տենդերի տապալման պատճառով: Մասնավորապես, ORSIS ընկերության («Պրոմտեխնոլոգիա» խմբի մաս) փաստաբան և ներկայացուցիչ Ալեքսանդր Սիրունյանը հայտարարել է, որ խոշոր խմբաքանակի սպառազինության գնման հարցով ՀՀ ՊՆ–ի փակ տենդերին մասնակցելու նրանց հայտը մերժվել է գնահատման հանձնաժողովի կողմից կեղծ փաստարկների հիման վրա: Սույն հայտարարության հիման վրա ՀՀ քննաչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի (Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ) 1–ին մասի հատկանիշներով։

ՀՀ պաշտպանության նախարարությունը մայիսին պատմության մեջ առաջին անգամ մրցույթ է հայտարարել մի քանի միլիոն դոլարի ռազմական տեխնիկայի մատակարարման համար: Որակավորման պահանջները բավարարել է միայն ռուսական ORSIS ընկերությունը: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ տենդերը չեղարկել են առանց որևէ բացատրության: ORSIS ընկերությունը դիմել է բողոքարկման հանձնաժողով և փաստաբանի, որւ Հայաստանում ներկայացնում են իր շահերը, ինչի արդյունքում հայց է ներկայացվել: Տեղի ունեցածի մասին իրազեկվել է նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան ռազմական կցորդը:

«Պրոմտեխնոլոգիա» խմբի մաս կազմող ORSIS ընկերությունը տարիներ շարունակ զենք, փամփուշտներ և օպտիկա է մատակարարել Հայաստան:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:00
08 Օգոստոսի 2020
Armenia Airways–ը սկսում է Երևան–Թեհրան–Երևան չվերթերը
Armenia Airways–ը սկսում է Երևան–Թեհրան–Երևան չվերթերը
11:00
08 Օգոստոսի 2020
200 դեպք` 1 օրում. Հայաստանում COVID-19–ի դեպքերը հասան 40185–ի, մահացել է 8 մարդ
200 դեպք` 1 օրում. Հայաստանում COVID-19–ի դեպքերը հասան 40185–ի, մահացել է 8 մարդ
09:00
08 Օգոստոսի 2020
Եղբոր կողմից քրոջ դաժան սպանության հանգամանքները, Բեյրութի հզոր պայթյունը, Սերժ Սարգսյանի անկեղծ զրույցը. ամփոփում ենք նախորդ շաբաթվա լրահոսը
Եղբոր կողմից քրոջ դաժան սպանության հանգամանքները, Բեյրութի հզոր պայթյունը, Սերժ Սարգսյանի անկեղծ զրույցը. ամփոփում ենք նախորդ շաբաթվա լրահոսը
22:07
07 Օգոստոսի 2020
Հրապարակվել են Ռոբերտ Նազարյանին և ՀԾԿՀ երեք նախկին անդամներին առաջադրված մեղադրանքի մանրամասները
Հրապարակվել են Ռոբերտ Նազարյանին և ՀԾԿՀ երեք նախկին անդամներին առաջադրված մեղադրանքի մանրամասները
21:57
07 Օգոստոսի 2020
Կասեցվել է Ծաղկաձորի 10 հյուրանոցի և Էրեբունու թաղապետարանի աշխատանքը
Կասեցվել է Ծաղկաձորի 10 հյուրանոցի և Էրեբունու թաղապետարանի աշխատանքը
21:38
07 Օգոստոսի 2020
Ինչպե՞ս են ՌԴ–ում առգրավում հայկական համարանիշերով մեքենաները. Մարուքյանը տեսանյութ է հրապարակել ու խոսել փոխվարչապետի հետ (ՎԻԴԵՈ)
Ինչպե՞ս են ՌԴ–ում առգրավում հայկական համարանիշերով մեքենաները. Մարուքյանը տեսանյութ է հրապարակել ու խոսել փոխվարչապետի հետ. ՎԻԴԵՈ
20:52
07 Օգոստոսի 2020
Չինաստանը կներդնի 10–15մլրդ դոլար Հայաստանում «Խելացի գիտական քաղաք» կառուցելու համար
Չինաստանը կներդնի 10–15մլրդ դոլար  Հայաստանում «Խելացի գիտական քաղաք» կառուցելու համար
20:14
07 Օգոստոսի 2020
36 ժամ ջուր չի լինի Երևանի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
36 ժամ ջուր չի լինի Երևանի,  Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
19:40
07 Օգոստոսի 2020
Հայտնի են 1148 բուժաշխատողների շրջանում անցկացված COVID-19 հակամարմինների հետազոտության արդյունքները (ՖՈՏՈ)
Հայտնի են  1148 բուժաշխատողների շրջանում անցկացված COVID-19 հակամարմինների հետազոտության արդյունքները. ՖՈՏՈ
19:07
07 Օգոստոսի 2020
ԱԱԾ տնօրենը որոշել է ամեն գնով մեղադրանք առաջադրել Արթուր Վանեցյանին. ՕՐՎԱ ՄԱՄՈՒԼ (ՎԻԴԵՈ)
ԱԱԾ տնօրենը որոշել է ամեն գնով մեղադրանք առաջադրել Արթուր Վանեցյանին. ՕՐՎԱ ՄԱՄՈՒԼ.ՎԻԴԵՈ.
19:00
07 Օգոստոսի 2020
Երևանի խճուղիներից մեկը 2 ամսով մասամբ փակ կլինի (ՍԽԵՄԱ)
Երևանի խճուղիներից մեկը 2 ամսով մասամբ փակ կլինի. ՍԽԵՄԱ
16:55
07 Օգոստոսի 2020
Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանին մեղադրանք առաջադրվեց, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանին մեղադրանք առաջադրվեց, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ